ԵՐԿԱՐ ԾՐԱԳՐՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ. ԱՐԴՅՈ՞Ք 102 ԹՎԵՐԻ ՀԱՄԸՆԿՆՈՒՄԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ Է
Արխիվ 12-16ԵՐԿԱՐ ԾՐԱԳՐՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍՑԵՆԱՐ. ԱՐԴՅՈ՞Ք 102 ԹՎԵՐԻ ՀԱՄԸՆԿՆՈՒՄԸ ՊԱՏԱՀԱԿԱՆ Է
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության ու դրան հաջորդած քաղաքական իրադարձությունների մեջ շշմեցուցիչ համընկնումներ կան, ինչը ստիպում է որոշ սոց.ցանցային օգտատերերի համապատասխան եզրակացություններ անել: Հետեւելով միջազգային լրահոսին ու ակտիվ հանրության քննարկումներին` մի քանի ուշագրավ փաստեր է արձանագրել «Իրավունքը»:
Հայոց Ցեղասպանության զոհերի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների մեկնարկից 102 օր առաջ, Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պրեմյակովը` թուրքին հատուկ ստորությամբ ամենահրեշավոր եղանակով , գիշերը խաղաղ քնած վիճակում սպանում է մի ամբողջ հայ ընտանիք` չխնայելով անգամ 2 տարեկան երեխային: Ապա վերջինս փորձում է փախչել Թուրքիա ու սահմանի վրա բռնվում է: Դրան հետեւում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի ցինիկ հրավերը ո՛չ ավել, ո՛չ պակաս 102 երկրների ղեկավարներին (այդ թվում ՀՀ նախագահին)` մասնակցելու 2015 թ ապրիլի 24-ին իրենց մոտ կայանալիք մի ինչ-որ հնարովի միջոցառման:
Այս մասին սառը դատելով` իրենց իսկ դիտարկումներն են անում ինչպես հայ, այնպես էլ ռուս առավել լուրջ սոցցանցային քննարկումների ու բանավեճերի մասնակիցները: Մասնավորապես նշելով, որ այնուամենայնիվ, տեղի ունեցածը ռուսներին պետք չէր, առավել եւս ՀՀ իշխանություններին: Հետեւաբար, հետաքննության սլաքները տանում են դեպի նրան, որ մարդասպանը միգուցե Թուրքիայի կողմից հավաքագրված սրիկա է: Եվ այն, որ անունը վրան գրված կոշիկները եւ զենքը մարդասպանը թողել է դեպքի վայրում հատուկ է «քիլերներին» , որպեսզի պատվիրատուն համոզված լինի , որ կատարողը հենց ինքն է, քանի որ անգամ հոգեբաններն են փաստում, որ հոգեկան հիվանդը դեպքի վայրում նման հանցանշաններ չէր թողնի: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է ենթադրել, որ եթե մարդասպանը հավաքագրվել է որեւէ երկրի կողմից , ապա միանշանակ ոչ ռուսների, քանի որ տեղի ունեցածը հատուկ նպատակ է ունեցել` սեպ խրել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ`համոզված լինելով , որ տեղի կունենա ավելին, քան այն, ինչ եղավ վերջին օրերին :
Շրջանառվող կարծիքները մշակեց` ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԸ

