ՍՊԻՎԱԿՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՇԱՐՈՎ
Արխիվ 12-16ՍՊԻՎԱԿՈՎԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԿԳԱ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԵՐԳԱՇԱՐՈՎ
Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ՎԼԱԴԻՄԻՐ ՍՊԻՎԱԿՈՎԸ
ապրիլին` Ալ Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում, հանդես կգան երեք համերգով` նվիրված 1915 թվականին տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ապրիլի 14–ին Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը` Վլադիմիր Սպիվակովի դիրիժորությամբ, կկատարեն Մոցարտի դաշնամուրի եւ նվագախմբի թիվ 12 կոնցերտը եւ «Ռեքվիեմը»: Ապրիլի 15–ին կներկայացնեն «Համաշխարհային օպերային նվագացանկի խելագարության դրվագները», իսկ ապրիլի 16–ին` «Չապլինի ժամը»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

