ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ
Արխիվ 12-16ՎԻՐԱՀԱՏԵԼ ԵՆ ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ
Այս օրերին, երբ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության եւ այնտեղ տեղակայված 102 ռուսական ռազմաբազայում տիրող իրավիճակի հետ կապված տարբեր կարծիքներ են հնչում, ինչպես նաեւ բուռն քննարկվում է` հայ, թե ռուս իրավապահները պիտի քննեն տեղի ունեցած սպանությունների միակ կասկածյալ ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի գործը, զարմանալիորեն ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ՀՀ ՊՆ ԱՌՀԻ) պետ, գեներալ-մայոր, քաղաքական գիտության դոկտոր ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ լռում է, մինչդեռ նման հնչեղությամբ կարեւորագույն ու լուրջ հարցերում մշտապես հայտնել է իր տեսակետն ու կարծիքը: Իսկ թե ի՞նչն է պատճառը, «Իրավունքը» փորձեց պարզել հենց նրանից: Պարոն գեներալ-մայորը պատասխանեց մեզ հիվանդանոցից: Պարզվում է` Հ. Քոթանջյանին օրերս են վիրահատել, եւ նա այժմ գտնվում է հետվիրահատական ստացիոնար բուժման մեջ: Այնպես որ, շուտափույթ առողջություն մաղթենք գեներալ-մայորին` հուսալով, որ նա շուտով կազդուրվի ու կվերադառնա ակտիվ աշխատանքի:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

