ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԿԱՏԱՐԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Արխիվ 12-16ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ԿԱՏԱՐԱԾ ՈՃՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ
ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԻՑ ՄԵԿԸ
Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների վեց հոգանոց ընտանիքին բարբարոսաբար սպանած Վալերի Պերմյակովի կատարած ոճրագործության մասին, տարբեր վարկածներ են շրջանառվում նաեւ ՌԴ-ում: Ըստ այնտեղ շրջանառվող վարկածներից մեկի` ոճրագործին այդ սարսափելի արարքը գործել ստիպել է իր մարդասապանության համար դատապարտված ավագ եղբայրը: Քանի որ, ըստ շրջանառվող վարկածի, մարդասպան եղբոր հետ նույն բանտախցում նստած է ադրբեջանցի հանցագործ, եւ հենց վերջինս էլ` իմանալով, որ բանտախցի ընկերոջ կրտսեր եղբայրը ծառայում է Հայաստանում, պահանջել է, որ նա ստիպի եղբորը նմանատիպ ոճրագործություն իրագործի, հավանաբար ինչ որ փոխհատուցման դիմաց:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

