ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ «ՄՇԱԿԵԼ» ԵՆ ՀԱՏՈԻԿ ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ»
Արխիվ 12-16ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՊԵՐՄՅԱԿՈՎԻՆ «ՄՇԱԿԵԼ» ԵՆ ՀԱՏՈԻԿ ԾԱՌԱՅՈԻԹՅՈԻՆՆԵՐԸ»
ՀԴԿ ղեկավար Արամ Սարգսյանն այսօր անդրադառնալով Գյումրու Ավետիսյան ընտանիքի սպանությանը, հիշեցրեց ՌԴ-ի այն օրենքը, ըստ որի` եթե որեւէ մեկի ընտանիքում եղել է հանցագործ, նրա տան անդամներից ոչ մեկը արտասահման չպետք է ուղարկվի: «Մեր իրավապահները ոչինչ չեն ձեռնարկել, որ բռնեն հանցագործին, որը լքել է զորամասը: Նա հստակ կատարել է ծրագիր: Աղանդավորների ընտանիքից է, կապ է ունեցել այս մեկ ամսվա ընթացքում: Չգիտեմ, որ երկրի հատուկ ծառայությունները նրան հոգեբանորեն «մշակել են», բայց չգիտեմ որ երկրի,- ասաց Արամ Սարգսյանը` հավելելով, որ իր համար հասկանալի չէ մեր իշխանությունների կրավորական դիրքոոշումը:
Անդրադառնալով Գյումրիում տեղի ունեցած բողոքի ալիքին` Արամ Սարգսյանը ցավում է, որորոշ մարդիկ մեր մի քանի երիտասարդներին հանել էին ոստիկանների դեմ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

