ԳՐՈՂ. «ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈԻԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՊԵՏՔ Է ՏՐՎԻ»
Արխիվ 12-16ԳՐՈՂ. «ՊԵՐՄՅԱԿՈՎԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈԻԹՅԱՆԸ ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԵՆԹԱՏԵՔՍՏ ՉՊԵՏՔ Է ՏՐՎԻ»
Գրող, հրապարակախոս Սեդա Վերմիշեւան, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Գյումրիում Ավետիսյան ընտանիքի սպանության մասին, ասաց, որ տեղի է ունեցել քրեական հանցագործություն: «Քաղաքական ենթատեքստ չկա, այդ հանցագործությունը կարող էր այլազգի իրականացնել: Պետք չէ շեշտադրել ազգությունը»,- ասաց գրողը:
Տիկին Վերմիշեւայի բնութագրմամբ գազանային դեպք է տեղի ունեցել: «Ես կարծում եմ, որ նորմալ մարդը նման վայրագություն չէր անի: Նա, հավանաբար, հաստատ հոգեկան խնդիրներ ունի»,-ասաց հրապարակախոսը:
Հարցին`Ավետիսյան ընտանիքի սպանության համար մեղադրվող Պերմյակովը հոգեկան խնդիրներ ունի, ինչո՞ւ է նա ծառայում բանակում: «Ռուսական սայթերում գրված էր , որ չպետք է զինվորական կոմիսարիատը նման մարդու թույլ տա ծառայել բանակում եւ ուղղարկել արտասահման»,- եզրափակեց գրողը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

