16 - 22 ՀՈՒՆՎԱՐ
Արխիվ 12-1616 - 22 ՀՈՒՆՎԱՐ
ԽՈՅ- Ղեկավարությունը ձեզ շատ կծանրաբեռնի, այնպես որ, այդ օրերի համար որեւէ լուրջ գործ մի ծրագրեք: Կանայք կստանան բազմաթիվ գործնական առաջարկներ, բայց դրանք լուրջ չեն լինի: Տղամարդիկ կհաստատեն ռոմանտիկ ծանոթություններ, որոնք եւս լուրջ չեն լինի:
ՑՈՒԼ- Չի բացառվում, որ կլինեն հետաքրքիր գործնական առաջարկներ, բայց մի շտապեք դրանք ընդունել: Տղամարդիկ ստիպված կլինեն շատ ծախսեր կատարել, հատկապես կանանց համար: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք բավարարել հարազատների խնդրանքները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ- Շաբաթը այս կամ այն կերպ կապված կլինի գումարի հետ: Հատկապես ֆինանսական խնդիրներ կառաջանան տղամարդկանց մոտ. ծախսերը եկամուտներից անհամեմատ շատ կլինեն: Կանայք կցանկանան հարստացնել իրենց զգեստապահարանը, բայց ի վիճակի չեն լինի շքեղ զգեստներ գնելու: Շաբաթվա երկրորդ կեսին ստիպված կլինեք լուծել նաեւ ծանոթների ֆինանսական խնդիրները:
ԽԵՑԳԵՏԻՆ- Դուք լուրջ գործողություններ ձեռնարկելու տրամադրություն չեք ունենա, քանի որ ձեզ կհիշեցնեն հին պարտքերի, բացթողումների մասին: Այս շաբաթը հարուստ կլինի միստիկական զուգադիպություններով եւ ճակատագրական պատահականություններով: Խուսափեք ալկոհոլ օգտագործելուց:
ԱՌՅՈՒԾ- Շաբաթվա առաջին կեսը հարուստ կլինի անսպասելի իրադարձություններով եւ անակնկալներով: Այդ օրերի համար որեւէ լուրջ գործ մի ծրագրեք: Ցավոք, ղեկավարությունը ձեր նկատմամբ վատ տրամադրված կլինի, ուստի խուսափեք նրանցից որեւէ բան պահանջելուց:
ԿՈՒՅՍ- Կանանց համար այս շաբաթը հաջող չի լինի, միայն ընտանեկան գործերում ամեն ինչ հարթ կընթանա: Այնպես որ, որեւէ լուրջ գործ մի ծրագրեք, քանի որ ամեն ինչ կախված է լինելու տղամարդու ցանկությունից: Մի վիճեք ամուսնու հետ: Տղամարդիկ ստիպված կլինեն ամեն ինչ անել ինքնուրույն:
ԿՇԵՌՔ- Այս շաբաթ դուք կարող եք աշխատավայրում հաջողության հասնել, իսկ եթե մտածում եք արտերկրում աշխատանքի մասին, ապա այդ ուղղությամբ առավելագույն ջանքեր գործադրեք: Բայց լավ կլինի զբաղվել աշխատանքով, քանի որ այդ օրերին կարող եք հաջողության ու բարձունքի հասնել:
ԿԱՐԻՃ- Հենց այս շաբաթ կպահանջեն վերադարձնել պարտքերը: Խորհուրդ չի տրվում նոր գործեր ձեռնարկել, զբաղվել ֆինանսական հարցեր լուծելով եւ հարաբերություններ պարզելով: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ, զգույշ եղեք ղեկի մոտ:
ԱՂԵՂՆԱՎՈՐ- Այս շաբաթ առաջին պլան կմղվեն փոխհարաբերությունները ինչպես գործընկերների, այնպես էլ բարեկամների հետ: Չեն բացառվում վեճերը թե՜ տանը, թե՜ աշխատավայրում, որոնց պատճառը կլինեն ֆինանսները: Ընդհանրապես ուշադիր եղեք ձեր արտահայտությունների նկատմամբ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ- Շաբաթը հարուստ կլինի ընտանեկան հոգսերով, որոնք ստիպված կլինեք ինքներդ լուծել: Շաբաթը նվիրեք տնային տնտեսությանը, քանի որ ո՜չ անձնական, ո՜չ կարիերայի հարցերում հաջողություն չեք ունենա: Խուսափեք ռոմանտիկ արկածներից:
ՋՐՀՈՍ- Շաբաթվա սկզբին կհասնեք մեծ բարձունքի, կլինեք հանրաճանաչ, որին կհետեւեն հաջողությունը, փողը, խոստումնալից առաջարկությունները եւ, իհարկե, երկրպագուները: Իհարկե, կարող եք դուք ուրախ ժամանակ անցկացնել ակումբներում եւ կազինոներում, կամ սիրելիի անկողնում, բայց զբաղվեք կարեւոր հարցեր լուծելով:
ՁԿՆԵՐ- Շրջապատի մարդիկ ձեր նկատմամբ շատ պահանջկոտ կլինեն եւ ձեզ կզրկեն նույնիսկ փոքր ուրախություններից: Իմաստ չունի ղեկավարությունից որեւէ բան խնդրել: Եթե նույնիսկ ձեր կարծիքով գործերը այնքան էլ վատ չեն ընթանում, այնուամենայնիվ, խորհուրդ է տրվում զերծ մնալ լուրջ քայլեր ձեռնարկելուց:

