ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՄՆԱՑԻՆ 2014-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՉՄՆԱՑԻՆ 2014-ՈՒՄ


Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում շարունակում է ընթանալ Tata Steel Chess շախմատային սուպերմրցաշարը, որտեղ մասնակցում է շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը: 2014 թվականը հայ գրոսմայստերի համար անհաջող էր, իսկ նոր մեկնարկած մարզական տարվա հետ Արոնյանը այլ հույսեր է կապում:
Սակայն արդեն իսկ գրանցած արդյունքներն առանձնապես չեն ոգեւորում. Tata Steel Chess-ի 4 տուրերն ավարտված են, սակայն Հայաստանի հավաքականի առաջատարն իր անվան դիմաց դեռ ոչ մի հաղթանակ չի գրանցել: Արոնյանը մրցաշարը մեկնարկեց ոչ-ոքիով, այն դեպքում երբ նրա մրցակիցը մրցաշարի ամենացածր վարկանիշն ունեցող խորվաթ Իվան Շարիչն էր:

Հայ շախմատիստը խաղում էր սեւերով, պարտիան ավարտվեց 32-րդ քայլում: Այսպիսի մեկնարկը հուշեց, որ Արոնյանի խնդիրները, այնուամենայնիվ, 2014-ում չեն մնացել: Շախմատային սուպերմրցաշարի երկրորդ տուրում եւս Արոնյանը սպիտակներով ոչ-ոքի խաղաց հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Վերջնամասում Հայաստանի հավաքականի առաջատարն ուներ 2 խաղաքարի առավելություն, սակայն զարմանալիորեն չկարողացավ պարտիան ավարտել հաղթանակով: Մրցաշարի երրորդ տուրն առավել անհաջող էր. 2 ոչ-ոքիներից հետո մեր առաջատարը սեւերով պարտվեց ԱՄՆ-ն ներկայացնող Ուեսլի Սոյին: Չորրորդ տուրում հայ գրոսմայստերը "կայունացրեց" խաղը եւ սպիտակներով ոչ-ոքի խաղաց լեհ Ռադոսլավ Վոյտաշեկի հետ:
Ի դեպ, մինչ մրցաշարի մեկնարկը` վիճակահանությունից հետո Արոնյանը կիսվել էր տպավորություններով. "Արձակուրդս լավ անցավ Կուբայում: Նախորդ տարին այնքան էլ հաջող չէր ինձ համար: Այժմ պատրաստ եմ այս մրցաշարին եւ սիրում եմ լինել այստեղ: Ինձ համար կարեւոր է ձմռանից առաջ հանգստանալ տաք երկրում: Վիճակահանությունից գոհ եմ: Սիրում եմ վերջին տուրում խաղալ սպիտակներով: Սիրում եմ այս քաղաքն ու մրցաշարը: Կփորձեմ ցուցադրել լավագույն որակներս",- հայ գրոսմայստերի խոսքը մեջբերում է Tata Steel Chess-ի մամուլի ծառայությունը: Հավելենք, որ Արոնյանը Tata Steel Chess-ի քառակի հաղթող է, իսկ 13 տուրից բաղկացած մրցաշարն ավարտվելու է հունվարի 25-ին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում