"ԵՍ ԳԻՏԵՄ ՄԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԻՐ ՄԵՋ ԳՐՈՂՆԵՐ ՈՒՆԻ"

Արխիվ 12-16

"ԵՍ ԳԻՏԵՄ ՄԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ, ՈՐՆ ԻՐ ՄԵՋ ԳՐՈՂՆԵՐ ՈՒՆԻ"


Երեկ "Ազդակ" լրագրողական ակումբում հյուրընկալված Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ ամփոփելով 2014 թվականը` ՀԳՄ-ի համար, խոսեց նաեւ 2015-ի անելիքների մասին եւ շեշտեց, որ Գրողների միությունում ավանդույթներ կան, որոնք շարունակվելու են նաեւ այս տարի եւս.
"Դրանք այն գլխավոր միջոցառումներն են, հանդիպումները, որոնք նպաստում են գրականությունը ընթերցողներին լայն ճանաչելի դարձնելուն: Օրինակ` փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրը, Հ. Թումանյանի ծննդյան օրը, մանկական գրքի շաբաթը, Թարգմանչաց տոնը, Գանձայում Տերյանական օրերը, Գորիսում Բակունցյան օրերը, Սեւակի օրը` Զանգակատանը, Սայաթ-Նովայի օրը` Թբիլիսիում, որն իր մեջ ամփոփում է հայ համայնքի մշակույթի գործիչների եւ վրաց մեր գործընկերների հետ հանդիպումները:

Դրանք բազմապլան ավանդական օրեր են, որոնք ամեն տարի իրագործվում են",- ասաց ՀԳՄ նախագահն ու շեշտեց, որ 2014 թվականին այս բոլորն իրականացրել են ՀԳՄ-ի հնարավորությունների սահմաններում:

ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ ԿԱՐԵՎՈՐԵՑ ԱՅԼ
ԵՐԿՐՆԵՐԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ


Բանախոսը կարեւորելով տարվա ընթացքում Միությունում տեղի ունեցող գրքերի քննարկումներն ու ընթերցող-գրող հանդիպումներն, դրանք նպաստավոր համարեց, սակայն կարեւորեց համագործակցությունը  այլ երկրների գրական կազմակերպությունների ու գրական հանդեսների հետ. "Հատկապես նշեմ Չինաստանի գրողների միության հետ հարաբերությունը. անցյալ տարի մենք գրող գործուղեցինք, նա 40 օր հանդիպումներ ունեցավ, այնտեղ ստեղծագործեց ու վերադարձավ: Հիմա սպասում ենք, որ պայմանավորվածության համաձայն` Չինաստանից որոշակի խումբ պիտի գա Հայաստան` գրական կյանքին ծանոթանալու եւ Հայաստանի մասին ստեղծագործելու համար",- նշեց ՀԳՄ նախագահն ու խոստացավ, որ նման հանդիպում կլինի նաեւ Լիտվայի գրողների միության հետ. "Մեր հանդիպումները բազմաթիվ են` Ռուսաստանի, Վրաստանի, Գերմանիայի հետ համագործակցությունը ենթադրում է նաեւ տպագրության, թարգմանության ընդարձակում: Այս երկրների հանդեսներում եւ թերթերում հրատարակվեցին մեր ժամանակակից գրողների ստեղծագործությունները":

"...ՈՐ ԳՐԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ ՏԵՍՆԻ, ԹԵ ԻՆՉՊԻՍԻ
ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԶՈՀ ԳՆԱՑԵԼ ԱՅԴ ՆԱԽՃԻՐԻՆ"


Է. Միլիտոնյանը խոսելով Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Միության գործունեության մասին` տեղեկացրեց. "Գրողների միությունը բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ է նախապատրաստել 100-ամյա տարելիցին: Առաջիկա ամիսներին կհրատարակվի հայ եւ գերմանացի երեխաների շարադրությունները Ցեղասպանության վերաբերյալ: Իսկ Ցեղասպանության զոհ դարձած մեր մեծ գրողների` 11 հեղինակների` Վարուժանի, Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի... գործերի ժողովածուն` անթոլոգիան, շուտով կհրատարակվի ռուսերեն, գերմաներեն, անգլերեն ու հայերեն: Կոնկրետ Գերմանիայի հետ արդեն հստակեցված է` գրքի գերմաներեն ժողովածուի շնորհանդեսը կկայանա մայիսի 10-ին Գերմանիայում: Այս գաղափարը մեկ տարվա համար չէ, քանի որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը չի սահմափակվում ապրիլի 24-ով, մեր մեծ գրողները արժանի են, որպեսզի տպագրվեն աշխարհի տարբեր լեզուներով, որ ընթերցողները, գրական աշխարհը տեսնի, թե ինչպիսի մեծություններ են զոհ գնացել այդ նախճիրին":

"ԱՆՀԻՄՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿԵԼԸ"

"Իրավունքի" այն հարցին, թե այսօր Հայաստանում գործող երեք գրողների միությունները` հնարավո՞ր է միավորվեն ու 100-ամյա տարելիցի հետ կապված ծրագրերը համատեղ իրականցնեն, ՀԳՄ նախագահը հետաքրքրվեց.
- Ո՞ր 3 միությունների մասին է խոսքը:
- Կան Երեւանի գրողների, Հայ գրողների եւ Հայաստանի գրողների միություններ:
- Ես գիտեմ մի գրողների միություն, որն իր մեջ գրողներ ունի: Եթե Երեւանի գրողների միությունն է` Աբգարի հետ մենք շփումներ ունենք, բայց ես կուզեի տեսնել նրանց գրողների գործունեությունը, գրական գրվածքները: Ցանկությունս դրական է, ճանաչենք` կապ չունի, թե նա որ գրողների միության անդամ է, ուզում եք գրողների 30 միություն թող լինի, կարեւորը ոչ թե միությունն է, այլ այն գրականությունը, որը ստեղծում են այդ միության անդամները: Իսկ այդ Հայ գրողների միության հետ ես ծանոթ չեմ:
- Որքան գիտեմ` իրենց ու Ձեր միությունների միջեւ դատական պրոցեսներ էլ են եղել:
- Դատական պրոցեսը նրանք պարտվել են: Կարծում եմ` անհիմն ցանկություն է մեր մեծերի անունները շահարկելը: Սերո Խանզադյանը իր դիմումի համաձայն` հետ է վերադարձել Գրողների միություն, բնականաբար, իր  կենդանության օրոք: Այդ գրողների միություն կոչվածի` Հայ գրողների միության մասին, ուղղակի ձեզանից եմ լսում:

"ԴԱ ԷԼ ԻՆՉԻ՞ Է ԱՐԺԱՆԻ, ԵԹԵ ՈՉ ՄԱՀԱՊԱՏԺԻ"

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Է. Միլիտոնյանը ցավով անդրադարձավ եւ դատապարտեց օրերս Գյումրիում ռուս ժամկետային զինծառայողի կողմից տեղի ունեցած ոճրագործությանը. "Ճիվաղային այդ ոճիրը ո՞վ չի դատապարտի, դա ցավ է: Մեր իրավաբաններին, հետաքննիչներին ուղղակի ստիպում ենք, պահանջում ու հավատով լցվում, որ նրանք պիտի ճշմարտությունը վեր հանեն եւ հավուր պատշաճի պատժեն նրան: Ցավոք, Հայաստանում մահապատիժը, գնդակահարությունը հանեցին, իսկ դա էլ ինչի՞ է արժանի, եթե ոչ` միայն մահապատժի: Մի խոսքով, այն երկիրը թող դատի դրան, որն ունի գերագույն պատիժ: Ի՞նչ իմանանք` այդ մարդը մենակ է կատարել այդ ոճրագործությունը, թե մի քանի հոգով են եղել, այդ հարցը պիտի պարզվի եւ անպայման պիտի պատժվեն նաեւ զորակայանի հրամանատարները, այն անմիջական ղեկավարները, որոնք չեն կարողացել  զորակայանի կյանքը կարգավորել":

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում