ԻՆՉ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ

Արխիվ 12-16

ԻՆՉ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԵՐ ԵՆ ՍՏԱՑԵԼ ՀԱՅ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԸ ՌԴ-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, հունվարի 2-ից Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) լիիրավ անդամ` Ռուսաստանի, Բելառուսի եւ Ղազախստանի հետ միասին: Թե ինչ արտոնություններ կստանան Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցները, իրականանում են այն ակնկալիքները, որոնք ի սկզբանե կային, փորձեցինք պարզել Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ ԳԱԳԻԿ ԵԳԱՆՅԱՆԻՑ, ով մասնավորապես ասաց.
-Կա երեք առավելություն, որոնք ստանալու են կոնկրետ Ռուսաստանում աշխատող միգրանտները:
Նախª ԵՏՄ տարածքում աշխատաշուկաները դառնալու են միասնական, եւ հայերը աշխատանքային գործունեություն իրականացնելիս` այժմ հավասար կարգավիճակ ունեն ՌԴ քաղաքացիների հետ: Մինչ մեր երկրիª ԵՏՄ-ին անդամագրվելը, ՌԴ-ում աշխատելու համար միգրանտը առանձին ընթացակարգով պետք է ձեռք բերեր աշխատանքի թույլտվություն, իսկ ներկայումս այդ տուրքը վճարելու կարիք չկա: Կարիք չի լինի նաեւ լրացուցիչ կացության թղթեր ձեռք բերել: Միգրանտները երեք տարի ազատ կարող են բնակվել այդ երկրում, երկրից դուրս գալ ու մուտք գործել ինչքան ցանկանան, քանի որ աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետում միգրանտը եւ նրա ընտանիքը համարվում են այդ երկրի տարածքում օրինական բնակվողներ:
- Մի փոքր կմանրամասնե՞ք` Հայաստանից ՌԴ մեկնած քաղաքացիները կոնկրետ ի՞նչ պետք է անեն, որտե՞ղ պետք է ներկայացնեն իրենց փաստաթղթերը` այս արտոնություններից օգտվելու համար: Թե՞ դրանք սկսում են մեխանիկորեն կիրառվել:
- Եթե քաղաքացին մեկնում է ժամանակավոր, որեւէ տեղ ներկայանալու կարիք չկա: Եթե մշտական կեցության համար է, ապա փաստաթղթերը պետք է ներկայացնի համապատասխան վայրի տեղական ինքնակառավարման մարմին եւ այլ համապատասխան մարմիններ: Իսկ աշխատելու հետ կապված` միգրանտը առաջին հերթին պետք է ունենա աշխատանքային պայմանագիր, որից հետո այդ պայմանագիրը պետք է ներկայացնի տարածքի միգրացիոն ծառայություն:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում