"ՍՆՎԵՔ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՔԱՂՑԱԾ ԵՔ"

Արխիվ 12-16

"ՍՆՎԵՔ ՄԻԱՅՆ ԱՅՆ ԺԱՄԱՆԱԿ, ԵՐԲ ՔԱՂՑԱԾ ԵՔ"



- Տոնական օրերից հետո, երբ անխուսափելի են դառնում զանազան կերակրատեսակների համտեսումը, սովորաբար խորհուրդ են տալիս կատարել բեռնաթափում, կարելի՞ է: Ո՞ր հիվանդությունների դեպքում է այն անթույլատրելի, ի՞նչ վտանգներով է հղի:

 

 

 

Հարցին պատասխանել է "Շտապբուժօգնություն" ՓԲԸ կենտրոն ենթակայանի բժիշկ ՄԻՇԱ ՊԱՐՈՆՅԱՆԸ.

-Ճիշտ եւ չափավոր սնվելու դեպքում կարիք չի լինի բեռնաթափում անելու եւ սթրեսի  ենթարկելու օրգանիզմը: Բայց եթե եղածն արդեն եղած է, ապա բեռնաթափումը կլինի օգնություն ձեր օրգանիզմին: Բեռնաթափման տարբերակները շատ են, բայց նախընտրելի է կատարել այն միայն ջրով. օրվա ընթացքում խմել մոտ 3 լիտր ջուր:
Խորհուրդ չի տրվում բեռնաթափում կատարել այն մարդկանց, ովքեր ունեն քրոնիկ հիվանդություններ` կապված տարբեր օրգան-համակարգերի հետ, օրինակ` սիրտանոթային, ստամոքսաղիքային, նյարդային եւ այլն, քանի որ բեռնաթափումը ոչ միայն օգտակար, այլեւ սթրեսային վիճակ է:
Բեռնաթափումը կարող է ուղեկցվել մի շարք անցանկալի երեւույթներով` զարկերակային ճնշման անկում, ընդհուպ գիտակցության կորուստ, ստամոքս-աղիքային համակարգի  խանգարումներ (հատկապես խոցային, ռեֆլյուքս էզոֆագիտ, քրոնիկական կոլիտ եւ այլ հիվանդություններով տառապողների մոտ), նյարդային համակարգի խանգարումներ` ագրեսիա, դյուրագրգռություն եւ այլն:
Սնվեք միայն այն ժամանակ, երբ քաղցած եք, եւ ընդունեք այնքան սնունդ, ինչքան հարկավոր է, եւ ոչ մի գրամ ավելի:

Հարցին պատասխանել է նաեւ թիվ 2 բուժմիավորման թերապեւտ ՔՐԻՍՏԻՆԵ ՀՈՒՆԱՆՅԱՆԸ.


-Այսօր մեր բնակչության զգալի մասը հիմնականում սնվում է ոչ ճիշտ եւ անկանոն, որը ավելի է բարդացնում հատկապես քրոնիկական հիվանդությունների ընթացքը: Ցանկանում եմ առանձնացնել մի քանի օրգան-համակարգերի հիվանդություններ, որոնց ժամանակ ցանկալի է հետեւել սննդակարգին: Առաջնային եմ համարում ՍԻՐՏԱՆՈԹԱՅԻՆ համակարգի հիվանդությունները, հատկապես զարկերակային գերճնշումը, որը այսօրվա դրությամբ համարվում է դարի հիվանդություն: Այս հիվանդության ժամանակ պետք է սահմանափակել աղի եւ հեղուկի քանակը, օգտագործել բանջարեղեն, մրգեր (բանան, ցիտրուսներ), սահմանափակել խաղողը, մսի եւ ձկան ոչ յուղալի տեսակները, սերուցքային կարագը փոխարինել բուսական յուղով: Այս ամենի հետ զուգահեռ` վարել առողջ ապրելակերպ` հաճախակի լինել մաքուր օդում, զբաղվել սպորտով, չծխել, քիչ օգտագործել ալկոհոլ, սուրճ, հեռու մնալ սթրեսային իրավիճակներից:
ՍՏԱՄՈՔՍԱՂԻՔԱՅԻՆ համակարգի հիվանդությունների ժամանակ պետք է սնունդն ընդունել փոքր չափաբաժնով, բայց հաճախակի: Սնունդը պետք է լինի լիարժեք, սպիտակուցի, ճարպերի եւ թարմ բանջարեղենի բավարար, իսկ կարագի եւ բուսական յուղի քանակությունը` սահմանափակ: Միսը, ձուկը օգտագործեք եփած կամ շոգեխաշած վիճակում: Խորհուրդ չի տրվում ուտել սոխ, սպանախ, կծու եւ գրգռիչ սնունդ: Ենթաստամոքսային գեղձի քրոնիկական բորբոքման ժամանակ խորհուրդ չի տրվում օգտագործել ընդեղեն եւ սպիտակագլուխ կաղամբ, քանի որ դրանք առաջացնում են խմորում եւ ուժեղ գազեր: Կարելի է օգտագործել տարբեր շիլաներ, կաթնաշոռ: Կտրականապես հակացուցված է ճարպոտ` մսի, ձկան, սնկի արգանակներ, ոչխարի, խոզի միս, պահածոներ, հատկապես մարինացված մթերք, հրուշակեղեն, շոկոլադ: Չարժե խմել գազավորված ըմպելիքներ եւ սուրճ:
ՄԻԶԱՍԵՌԱԿԱՆ համակարգի հիվանդություններից կարող եմ առանձնացնել ցիստիտը, որը լայն տարածում ունի բնակչության մեջ: Ցիստիտի ժամանակ խորհուրդ է տրվում բացառել կծու, թթու, աղի եւ յուղային սննդի օգտագործումը, ինչպես նաեւ թունդ սուրճը եւ ալկոհոլը: Այս ամենի անհրաժեշտությունը ցիստիտի ժամանակ բացատրվում է նրանով, որ յուրաքանչյուր գրգռիչ սնունդ ազդում է միզապարկի լորձաթաղանթի վրա, բերելով հիվանդության սրացմանը: Հիվանդներին խորհուրդ է տրվում կաթնամթերք, բանջարեղեն, մրգեր եւ շատ հեղուկներ:
Բոլոր վերը նշված հիվանդությունների ժամանակ խորհուրդ է տրվում նաեւ օգտագործել խոտաբույսերով թեյեր, որոնք մաքրում են օրգանիզմը, հանգստացնում նյարդային համակարգը` հանելով լարվածությունը, կարգավորում ներքին օրգանների աշխատանքը: Այդ խոտաբույսերի շարքին են պատկանում` երիցուկի, անանուխի, ալոճենու, հաղարջի հիմքով պատրաստված թեյերը, ինչպես նաեւ կանաչ թեյը:

ՎԼԱԴ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում