ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ "ԱՐԴԵՆ ՆԵՐԿՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ"

Արխիվ 12-16

ԱԼՅՈՒՐԻ ՀԱՐՍՏԱՑՄԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐՆ
"ԱՐԴԵՆ ՆԵՐԿՐՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆ"


"Ցորենի ալյուրի հարստացման մասին" ՀՀ օրենքի նախագծի հետ կապված վեճը դեռ չի հանդարտվում: Հանրության, ինչպես նաեւ սննդաբանների մի մասի կարծիքով, ալյուրին տարբեր վիտամիններ ու այլ նյութեր խառնելը վտանգավոր է օրգանիզմի համար, նույնիսկ` քաղցկեղածին: Իսկ ահա հայաստանյան առողջապահության համակարգի պատասխանատուները վստահեցնում են, որ նրանում ոչ միայն որեւէ վտանգ չկա, այլ կլինեն դրական հետեւանքներ: Համենայնդեպսª ՀՀ առողջապահության նախարարության փոխնախարար ՍԵՐԳԵՅ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ պնդում է.
-2000 թվականից սկսած` նախարարությունը Հայաստանում հետազոտություններ է արել եւ պարզել, որ հատկապես մինչեւ հինգ տարեկան երեխաների եւ հղի կանանց օրգանիզմում, հիմնականում երկաթի քանակության պակասով պայմանավորված, սակավարյունություն կա: Հետազոտությունները ցույց են տվել, որ սակավարյունության դեպքերը երկու անգամ ավելացել են, իսկ ալյուրի հարստացումը ֆոլաթթվով ու երկաթով` կնվազեցնի այդ վտանգն ու արատավոր ծնունդների թիվը:
Ֆոլաթթվի պակասն արատների առաջացման պատճառ է դառնում: Մեր երկրում սակավարյունության ու արատների թիվը չորս անգամ ավելի է` մյուս երկրների համեմատ: Եվ այս օրենքի ընդունումը թույլ կտա նվազեցնել նման հիվանդությունների քանակը: Առաջին երեք տարվա մեջ կրկնակի անգամ նվազելու են նման դեպքերը: Բայց շատ բարդ է կանխատեսումներ անելը, դա կախված  է հասարակությունից: Եթե նրանք համատարած օգտագործեն հարստացված ալյուրը, ապա ամեն բան կանխատեսվածի պես կլինի, եթե ոչ` մի փոքր  կերկարի ժամկետը: Պետք է նշեմ, որ ֆոլաթթուն նվազեցնում է նաեւ սիրտանոթային հիվանդությունների ռիսկերը: Բարձրագույն կարգի ալյուրի մեջ բացակայում է ցորենի թեփը, որի մեջ պարունակում են այն վիտամինները եւ միկրոէլեմենտները, որոնք անհրաժեշտ են մարդուն: Ցավոք, ամենաշատ օգտագործվողները հացաթխման մեջ հենց բարձրագույն եւ առաջին կարգի ալյուրներն են: Եվ մեր օրենքը կարգավորում է հենց այս տեսակի ալյուրների հարստացումը, մենք չենք խոսում երրորդ կամ չորրորդ կարգի ալյուրի մասին, որովհետեւ նրանք ունեն վիտամիններ եւ միկրոէլեմենտներ: Պետք է ասեմ, որ պետության բյուջեից այս նախագծի համար ոչ մի լումա չի ծախսվում, մեզ ՅՈՒՆԻՍԵՖ-ն է աջակցում:
- Այդ դեպքում ինչո՞վ են պայմանավորված այն պնդումները, որ "Ցորենի ալյուրի հարստացման մասին" ծրագիրն իրականացվում է առանց լուրջ հետազոտության:
- Դրանք անհիմն եւ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են: Նրանք, ովքեր ասում են, որ չկան հետազոտություններ, ուզում եմ հայտարարել, որ սուտ են ասում այդ մարդիկ: Կան այդ հետազոտություններըª լրջագույն գիտական մեթոդաբանությամբ: Միջազգային հետազոտությունները տնային տնտեսություններում իրականացվել են 2000-2005թթ. եւ 2010-ին: Ըստ այս հետազոտությունների` կա սակավարյունության բավականաչափ տարածվածություն:
- Իսկ ինչո՞վ կբացատրեք այն, որ որոշ սննդաբաններ հակառակն են պնդում, որ ավելացվող հավելանյութերը կարող են մարդկանց օրգանիզմում քաղցկեղ առաջացնել:
- Նախ ասեմ, որ սա այն հարցն է, որի համար հատուկ գիտելիք է անհրաժեշտ: Ես, իհարկե, չեմ ցանկանում կասկածի տակ դնել որեւէ սննդաբանի կարողությունը կամ գիտելիքը: Բայց ես էլ ճանաչում եմ մեծ թվով սննդաբան մասնագետների, որոնք կողմ են այս ծրագիրն: Ամեն դեպքում, ըստ իս, երեւի մենք ժամանակին պետք է սկսեինք բժիշկների կրթման, նրանց ներկայացնելու աշխատանքից, երեւի դա մեր բացթողումն է: Բայց այդ բացը շատ արագ կլրացվի:
- Չե՞ք կարծում, որ այդ նախագծով խախտվում են սպառողների իրավունքները:
- Սպառողի իրավունքը միայն այն չէ, թե ինքը որ հացն է գնում. սպառողը իրավունք ունի նաեւ առողջ լինելու: Սպառողը կարող է տեղեկություն չունենալ, որ ալյուրը հարստացնելու ճանապարհով ինքն առողջություն է ձեռք բերում: Եվ եթե հանրային առողջապահական ծրագրեր են իրականացվում, ապա դրանք հետապնդում են հենց այդ նպատակը: Եթե կան գիտականորեն ապացուցված հիմքեր, որ սա դրական ծրագիր է, եւ եթե կա այն երկրների փորձը, որով ապացուցվում է, որ այս ծրագրի կիրառման արդյունքում բավական խնդիրներ են լուծվում, ապա Առողջապահության նախարարությունը պարտավոր է նման ծրագրեր իրականացնել, անկախ նրանիցª կխախտվի՞ սպառողի իրավունքը, թե` ոչ. այստեղ գերակշռողը սպառողի առողջ լինելու իրավունքն է: Բացի դրանիցª ալյուրի 15 տոկոսը չի հարստացվելու, այսինքն` առանց հավելանյութերի ալյուրից պատրաստված հացը եւս հասանելի է լինելու մարդկանց: Այլ կերպ ասածª սպառողի ընտրության հնարավորությունը, ըստ էության, այս պարագայում չի խախտվում:
- Չնայած օրենքը դեռեւս ԱԺ-ում չի քննարկվել, առավելեւսª չի հաստատվել, բայց, ըստ տարածված լուրերի, ալյուրի հարստացման համար նախատեսված սարքավորումներն արդեն տեղադրվել են խոշոր ալրաղացներում: Որքանո՞վ են այդ խոսակցությունները համապատասխանում իրականությանը:
- Ինչպես գիտեք, ՅՈՒՆԻՍԵՖ-ը պարտավորվել է, որ այդ սարքավորումները հատկացնելու է, եւ մեր ունեցած տեղեկություններով դրանք արդեն ներկրվել են Հայաստան, բայց Առողջապահության նախարարությանը կամ որեւիցե կազմակերպության այդ սարքավորումները չեն հանձնվել, մենք չենք էլ տեսել այդ սարքավորումները: Բացի դրանից, մեկ անգամ եւս ուզում եմ նշել, որ  ՅՈՒՆԻՍԵՖ-ն այդ ծրագիրն իրականացնելու համար նախարարությանը ուղիղ դրամաշնորհ կամ գումար չի հատկացրել, ինչպես շատ անգամ շահարկվում է դա տարբեր անձանց կողմից:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում