ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ "ՄԵՐԺՎԵՑ" ԱՆԳԱՄ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ

Արխիվ 12-16

ԱՐԱ ՂԱԶԱՐՅԱՆԸ "ՄԵՐԺՎԵՑ" ԱՆԳԱՄ ԵՎՐՈՊԱՆԵՐՈՒՄ

Ո՞վ ասաց, թե համասեռամոլները չպետք է ունենան փաստաբան, որն անհրաժեշտության դեպքում կպաշտպանի նրա շահերը:
Նման հիմարություն ոչ հիմար որեւէ մարդ չի ասի:
Իսկ ո՞վ է ասում, թե ավանդական կողմնորոշմամբ անձը  քրիստոնյա երկրում պետք է լինի անպաշտպան:
Ով ասես` ասում է եւ ակնարկում, թե դա եվրոպական արժեք է:
Գրեցի` գիտակցելով, որ մեղք եմ գործում Դոմինիկ Վենների հիշատակի հանդեպ. ֆրանսիացի 78-ամյա գրող եւ պատմաբան Վենները գնդակահարեց ինքն իրեն Փարիզի Աստվածամոր տաճարում: Բողոքի ողբերգալի այդ ակցիան ուղղված էր համասեռամոլներին ամուսնանալու իրավունք ընձեռնող օրենքի դեմ, դրանով հաստատելով, որ կա "Եվրոպա" "մականունով" մի տարածք, որտեղ իշխում են քաղաքական թափթփուկների "գաղափարները", եւ կան ֆրանսիացի, իսպանացի, բրիտանացի եւ բազմաթիվ այլ ազգերի մարդիկ, որոնք ընկալում են իրենց Եվրոպան` որպես աստվածային մարդասիրության աշխարամաս…
Ինչպե՞ս ենք ընկալում Եվրոպան մենք` հայեր` քրիստոնեությունը պետական հավատք ճանաչած առաջին ազգը: Այդ մասին դատելն անշնորհակալ զբաղմունք է, իսկ մտորե՞լը…
Ինչպես հայտնի է, Եվրախորհրդի անդամ Հայաստանը պետք է ունենա իր դատավորը Ստրասբուրգի "Մարդու իրավունքների" եվրոպական դատարանում: Այդ դատավորի պաշտոնավարության ժամկետը ավարտվելուց` Հայաստանը ներկայացնում է 3 նոր թեկնածու, որոնք հաղթում են նախապես հայտարարված մրցույթում: 2014-ին անցկացվեց մրցույթը, ըստ դրա արդյունքների` հաստատվեց թեկնածուների ցուցակը, այն ուղարկվեց Եվրադատարան եւ… մերժվեց վերջինիս կողմից: Մերժման հիման վրա ՀՀ նախագահը չեղյալ համարեց մրցույթի արդյունքները եւ…
Ոմանք կքաղաքականացնեն Եվրադատարանի մերժման պատճառները, ոմանք կողջունեն այն` հուսալով, որ նոր մրցույթում կարող են իրենք ստանալ երկարատեւ ուղեգիր Ստրասբուրգ, ոմանք էլ կմտահոգվեն, թե ինչպես է ստացվել, որ ՀՀ նախագահի հաստատմանն էր ներկայացվել թեկնածուների այնպիսի ցուցակ, որը այնուհետեւ չընդունվեց եվրոպաների կողմից: Մտահոգվածների թվին է պատկանում նաեւ այս նյութի հեղինակը, իսկ մտահոգության միակ պատճառն այն է, որ մրցույթում երկրորդ տեղը զբաղեցրել էր մի հայ, որը զուգահեռներ էր անցկացրել Ցեղասպանության զոհերի ու…համասեռամոլների միջեւ: Այդ անձը` սեքսուալ ագրեսիվ փոքրամասնության կարկառուն պաշտպան համարվող փաստաբան Արա Ղազարյանն է: Հաճելիորեն կարելի է զարմանալ, որ եվրոպական սեքսուալ "արժեքների" գաղափարական պաշտպանը նույն եվրոպացիների կողմից նույնպես անարժան էր գնահատվել` որպես միջազգային դատարանի դատավորի թեկնածու, սակայն խնդիրն այլ է, ովքե՞ր էին պետական, միգուցեեւ` քաղաքական այն գործիչները, ում շնորհիվ Ա. Ղազարյանը հավաքել էր այդքան ձայն: Հենց այս փաստն էլ հուշում է, որ Հայաստանում քրիստոնյա մեծամասնությունը ոչ միայն պաշտպանված չէ իր պետության կողմից, այլեւ հենց պետության որոշ չինովնիկների կողմից էլ վտանգված է: Կարծում եմ, որ հենց այս խնդիրը պետք է ստանա բարոյական իր գնահատականն ու լուծումը, մինչեւ նոր մրցույթ կազմակերպելը: Համոզված եմ նաեւ, որ այս հարցը քաղաքականացնել չարժե, բայց արժե չմոռանալ, թե ազգային ողբերգության որ տարելիցն է առջեւում…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում