ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆԸ` ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆԻ ԴԵՄ

Արխիվ 12-16

ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆԸ` ԱՎԵՏԱՐԱՆԱԿԱՆԻ ԴԵՄ


Միգուցե ոմանք չգիտեն, որ  1991 թվականից Հայաստանում սկսել էր գործել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության գրասենյակը: Իսկ 1994-ի հուլիսի 1-ից Հայ ավետարանական եկեղեցին ստացել է ՀՀ-ում պաշտոնապես գործելու իրավունք: Սակայն դժվար թե գտնվի քրիստոնյա մի հայ, ով մոռացած լինի ոչ վաղ անցյալում տեղի ունեցած սկանդալային այն դեպքը, երբ շատերի կողմից որպես աղանդ ընկալվող  այդ կազմակերպությունները ուղղակիորեն  մեղադրվեցին երեխաների շրջանում արեւմտյան սեռական "դաստիարակություն" իրականացնելու համար:
Այսօր, երբ համասեռամոլների գլխավոր պաշտպաններից մեկն է համարվում Լեւոն Բարդախչյանը, արդեն զարմանալի չէ, որ Հայաստանում այդ կազմակերպությունների հիմնադրման համար, բացի իր` ամերիկյան դոլարից, ոչ պակաս քաշով իր լուման էր դրել այդ անձը: Ցավոք երկար տարիներ պահանջվեց, որպեսզի հայ հասարակության խոհեմ մասը բացահայտի դրանց հակաքրիստոնեական էությունը: Եվ դա ունի իր օբյեկտիվ պատճառները. Սուրբ Գրքով քողարկվող այդ աղանդների իրական դեմքը թաքնված էր մնում անգամ նրան ծառայողների համար: Բայցեւ հենց իրենց կողմից արվեցին զարհուրելի այն բացահայտումները, որոնց իրական լինելու դեպքում կարելի է եզրակացնել, որ "եկեղեցի" պիտակի տակ կարող է գործել… սատանան:
Բացահայտումներն սկսվեցին եկեղեցու հենց ներսից. եպիսկոպոս վեր. Արմեն Միքայելյանը ըմբոստացավ ազգի եւ, հատկապես, երեխաների այլասերման դեմ եւ… շատ արագ կարգալուծվեց եկեղեցու խորհրդի կողմից: Խորհուրդը "օնլայն" տարբերակով ղեկավարվում էր ԱՄՆ-ում բնակվող վեր. Մկրտիչ Մելքոնյանի կողմից: Աշխատանքից զրկվեց ոչ միայն  եկեղեցական աստիճանից զրկված Ա. Միքայելյանը, այլեւ այն անձինք, ովքեր կիսեցին նրա մտահոգությունները: 2013-ի հուլիսին Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության 14 աշխատակիցներ դիմել էին դատարան` "Հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին" հայցապահանջով: 2015-ի հունվարի 14-ին  դատաքննությունն ավարտվեց, իսկ 26-ին կհրապարակվի դատարանի վճիռը, որը կփաստի…
Ես լավատես չեմ, քանի որ դատաքննության արդյունքում ինձ համար արդեն փաստել եմ, որ աշխատանքից հեռացվածները Ա. Միքայելյանի հարազատներն էին, բարեկամները, գաղափարական կողմնակիցները, ինչը չկարողացավ հերքել անգամ պատասխանողների շահերի պաշտպանի "առաքելությունը" ստանձնած, ՀՀ արդարադատության նախկին նախարար Թովմասյանի նախկին տեղակալ Օրբելյանը: Եվ դա այն պայմաններում, երբ դատաքննությանը ներկաներից ոմանց մոտ ստեղծվել է տպավորություն, որ այդ երիտասարդը որոշակի հաջողությամբ փորձում էր ստանձնել նախագահող դատավորի լիազորությունները (նախագահող դատավոր` "տնաքանդության" գործով տխրահռչակ Սիմիզար Հովսեփյան): Եվ ամենակարեւորը. դատաքննության ամբողջ ընթացքում պատասխանող կողմը այդպես էլ չարտահայտվեց, թե ինչ վերաբերմունք ունի ինքը երեխաների սեռական դաստիարակության խնդրի վերաբերյալ:
Այլ խոսքով, Հայաստանում խնդրի առկայության պարագայում` աշխատանքից ու  Տիրոջը ծառայելուց  ազատում է… Ամերիկան:

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում