«ԹՈՂ ԱՍԱԾՍ ՑԻՆԻԿ ՉՀՆՉԻ, ԲԱՅՑ ՊԵՏՔ Է ՕԳՏՎԵԼ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ»

Արխիվ 12-16

«ԹՈՂ ԱՍԱԾՍ ՑԻՆԻԿ ՉՀՆՉԻ, ԲԱՅՑ
ՊԵՏՔ Է ՕԳՏՎԵԼ ԱՅՍ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ»


Գյումրիում բնակվող Ավետիսյանների ողջ ընտանիքի (բացառությամբ փրկված 6 ամսական փոքրիկի) սպանության մեջ մեղադրվող ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի կատարած քայլերում մի շարք հարցականներ կան, ինչը շարունակում է լայն քննարկման առարկա մնալ հանրության ակտիվ շրջանակներում: Եվ, իհարկե, մարդկանց հատկապես սարսափեցնում է այն, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի: Այս եւ մի քանի այլ հարցերի վերաբերյալ էլ «Իրավունքը» զրուցեց ազատամարտիկ, լեգենդար հետախույզ ՎՈՎԱ ՎԱՐԴԱՆՈՎԻ հետ:
-Պարոն Վարդանով, որպես հետախույզ, ըստ Ձեզ, ինչպե՞ս կարող էր ընդամենը մեկ ամիս Գյումրիում գտնվող ռուս ժամկետային զինծառայողը նախ փախչել ռազմաբազայից, ապա 6 հոգու սպանություն իրականացնելով` հասնել մինչեւ հայ-թուրքական սահման:


- Դա բացարձակ դժվար բան չէր: Ընդհանրապես, Հայաստանում ընդունված չէ անգամ փաստաթղթերով շրջելը, այնպես որ, այդտեղ ոչ մի դժվարություն չեմ տեսնում: Իհարկե, ինչ-որ առումով բախտի հարց էլ կա, որ նա կարողացել է խուսափել եւ անցնել դիրքերում ծառայություն իրականացնողների կողքով: Բացի դա, մարդը, երբ կենդանու վիճակում է հայտնվում, որին շրջապատել են որսորդները, կարող է այնպիսի անցքեր ճարել, որ երբեք որեւէ մեկի մտքով չի անցնի, թե այդ տեղով այդ չափի անասուն կարող է անցնել:
- Իսկ ի՞նչ քայլեր պետք է անեն թե՛ ռուսական, թե՛ հայկական կողմը, որպեսզի գոնե հետագայում նման դեպքեր չկրկնվեն:
- Ռուսական հրամանատարությունը հաստատ հետեւություններ կանի եւ հաստատ ուշադրություն կդարձնի այդ զորամասում տիրող բարքերի վրա: Այնպես որ, ինչ-որ շեշտեր կդրվեն, ինչ-որ փոփոխություններ հաստատ կլինեն դեպի լավը: Իսկ մեզնից հասնում է, թող ասածս ցինիկ չհնչի, բայց օգտվել այս իրավիճակից: Նկատի ունեմ մեր վերահսկողությունը ռուսական ռազմաբազայի վրա հնարավորինս ավելացնել: Թող ոչ թե լինի զուտ ռուսական ռազմաբազա, այլ թեկուզ հսկիչ անցագրային կետերում պայմանագրային ծառայողները լինեն ազգությամբ հայ: Հազար ու մի ձեւ կա այդ վերահսկողությունն իրականացնելու համար, եւ կարճ ասած` անգամ այս չարիքը, որը մեր ժողովրդի վրա եկավ, օգտակար պետք է լինի:
- Բայց որոշ հակառուսական շրջանակներ պահանջում են ոչ թե վերահսկողությունն ավելացնել, այլ ընդհանրապես փակել Գյումրիում ռուսական ռազմաբազան...
- Պետք չէ ռուսներին այստեղից «լարել», որովհետեւ այդ անցքը, եթե մենք բացենք, փակելու ո՛չ ռեսուրս ունենք, ո՛չ ուժ: Ի վերջո, ռուսական ռազմաբազան տեղակայված է Հայաստանում` հենց ռուսական շահերը պաշտպանելու համար, իսկ ռուսական շահերը մերի հետ համընկնում են` Օսմանյան Թուրքիայի դեմ կանգնելու հարցում: Եվ չեմ կարծում, որ այսօր օսմանյան թուրքը ավելի քիչ վտանգավոր է: Արդեն մի քանի հայտարարություն եմ լսել, որ Թուրքիայի հետ եղբայրանալ է պետք, բայց դա միայն հիմարը կամ դավաճանը կարող է ասել: Արեւմտամետները, ուղղակի, թող քարտեզի վրա բացեն եւ տեսնեն, որ Արեւմուտքը մեզ կապող միակ ճանապարհը Թուրքիայով է, իսկ մեր ճանապարհը փակ է այդ ուղղության վրա: Մինչդեռ շատերն այդ բանը հասկանալով հանդերձ` սկսում են Թուրքիայի հետ ինչ-որ սիրախաղեր անել, եւ դա դավաճանություն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում