ՈՒՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ

Արխիվ 12-16

ՈՒՄ Է ԽԱՆԳԱՐՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ

Սակայն, չնայած Գյումրիի այս հերթական ողբերգության պատճառների, դրա նկատմամբ հանրային զայրույթը ռուսական ռազմաբազայի դեմ ուղղորդելու համախմբված գործողություններ մեր տեղական արեւմտամետները սկսեցին միանգամից: Ավելին ասենք, բավականին կազմակերպված ձեւով այս քարոզչապան օպերացիային միանգամից միացավ նաեւ ռուսական "5-րդ շարասյունը", թե տեսեքª Հայաստանում պահանջում են դուրս բերել ռուսական ռազմաբազան: Ի սկզբանե՞ էր դա կազմակերպված, թե պարզապես առիթից օգտվեցին, արդեն նույնիսկ դա չէ էականը:
Եվ նկատենք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայի շուրջ մթնոլորտն այսպես շիկացնում են հենց այն իրավիճակում, երբ հերթական լարվածության փուլն է սկսվել Ղարաբաղում: Ընդ որում, քիչ չեն վերլուծաբանները, ինչպես, ասենք, ուկրաինացի քաղաքագետ Իվան Լիզինը, ովքեր ղարաբաղյան այս նոր սրացումները բացատրում են որպես ԱՄՆ-ի հետեւյալ նկրտումներին հասնելու միջոց.
"1. Ղարաբաղի շուրջ ՌԴ-ին եւ Թուրքիային ներքաշել բախման մեջ, ինչը մեխանիկորեն կսառեցնի նրանց հարաբերությունները:
2. Մոսկվային հերթական անգամ կանգնեցնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ընտրության փաստի առաջ, եւ եթե ելնելով Հայաստանի հետ ունեցած միութենական կարգավիճակիցª նախընտրի Երեւանին, ապա դա միանգամից կհանգեցնի Բաքվի հետ խորը հակասության:
3. Այդ իրավիճակում կձախողվեն նաեւ կասպյան տարածաշրջանում ազատ առեւտրի գոտու ստեղծման ծրագրերը:
4. Վերստին օրակարգային կդառնան Ադրբեջանիª ՆԱՏՕ-ին անդամակցության հարցը ¥ինչին Բաքուն ամեն կերպ դիմադրում է¤, կամ գոնե հասնել Հարավային Կովկասում Թուրքիայի եւ Ադրբեջանի ռազմական միության խորացմանª դրանում Վրաստանի մասնակցությամբ:
5. Նման իրավիճակում նաեւ Վրաստանիª հակառուսական քարոզչության նոր ալիքի եւ ՆԱՏՕ-ին մերձեցման առիթ կլինի: Արդյունքումª այս իրավիճակը հրաշալի շանս կտա ՆԱՏՕ-ինª հարավկովկասյան տարածաշրջանում ամրապնդվելու համար:
6. Նման հակամարտությունը հնարավորություն կտա իրականացնել ցանկալի կադրային վերադասավորումներ Երեւանում եւ Բաքվում:
7. Քաոսն էլ ավելի կխորացվի տարածաշրջան Մերձավոր Արեւելքից ջիհադիստներին ներքաշելու միջոցով":
Սա, միգուցե, Վաշինգտոնի մաքսիմում ցանկությունն է, սակայն դրա առաջին կետըª ռուս-թուրքական հարաբերությունները փչացնելը, իհարկե, կենսական նշանակություն է ձեռք բերել: Այն առումով, որ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տանող ռուսական գազատարի կառուցման ծրագրերը, որոնց մասին անցած տարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Անկարայում, թեեւ լրջորեն մտահոգել է Վաշինգտոնին, սակայն այդ ծրագրերի դեմ գործուն որեւէ քայլ այդպես էլ ձեռնարկել չհաջողվեց: Գումարած դրանª բավականին ակտիվ քննարկվում է նաեւ Ռուսաստան-Թուրքիա-Իրան տնտեսական եւ էներգետիկ առանցքի ստեղծման թեման, եւ Թուրքիան կանխավ վայելելով միաժամանակ ռուսական եւ իրանական էներգակիրները դեպի Եվրոպա տարանցելու հաճույքը, հազիվ թե մտքով անգամ անցկացնի հրաժարվել այդ ամենից: Մինչեւ իսկ Իլհամ Ալիեւի լացուկոծը, ով երեկ հենց այդ հարցով Անկարայում էր, կարծես թե, Էրդողանին ետ չի պահում իր երազանքների այդ մեծ ծրագրից: Չնայած մեկ տարբերակ դեռ կա. ռուս-թուրքական հարաբերությունները կարելի է եւ ղարաբաղյան հակամարտության միջոցով պայթեցնել: Ալիեւի համար սա, իհարկե, հսկայական ռիսկ է, որին անցած տարի նա այդպես էլ չգնաց: Բայց նավթի համաշխարհային գների գերանկումները միանգամայն այլ իրավիճակ են առաջ բերել Բաքվում: Ճիշտ է, վաղ թե ուշ նավթը նորից կթանկանա, բայց հարց է, թե այդ ժամանակ Ադրբեջանն այլեւս նավթ կունենա՞: Դրան պետք է փոխարիներ գազը, մինչդեռ, երբ Ադրբեջանը, այն էլª անորոշ ապագայում Թուրքիային հազիվ տարեկան 14-15 միլիարդ խմ գազ է առաջարկում ¥որը քաղաքական եւ ոչ մի առավելություն Անկարային չի տալիս¤, իսկ ՌԴ-նª մոտ 4 անգամ ավել ¥հույս կա մոտ 15-20 միլիարդ էլ Իրանից ստանալ¤ª իր բոլոր քաղաքական առավելություններով հանդերձ, ապա հազիվ թե Էրդողանը լուրջ ուշադրություն դարձնի Ալիեւի տրտնջոցներին: Իսկ այս դեպքումª Ալիեւի համար նույնպես, ինչպես Վաշինգտոնի, սկսում է ավելի հրապուրիչ դառնալ Ղարաբաղի հաշվին ռուս-թուրքական հարաբերությունները պայթեցնելու տարբերակը: Իսկ ռուսների հայաստանյան ռազմաբազայի հետ կապված այս աղմուկը, թերեւս, Իլհամ Հեյդարովիչի համար կարող է նաեւ Վաշինգտոնից ստացած "խրախուսական մրցանակի" դեր ունենալ:
Կարծես թե, լավ է մտածված, միայն թե ռուսական բազան կմնա իր տեղում, իսկ Անկարայում, թերեւս, Ալիեւին կբացատրեն, որ պատերազմ սկսելովª պետք է հույսը միայն ուղղակի օգնության հույս չպետք է ունենան: Իսկ այսքան ձախողված դիվերսիոն փորձերից հետո Ալիեւը կհամարձակվի՞ դեմ առ դեմ մնալ հայկական բանակի հետ...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում