ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

Արխիվ 12-16

ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ


Այսպիսովª Գյումրին, ավելի ճիշտª ողջ Հայաստանը վերջին հրաժեշտը տվեց իրենց սեփական տանը գնդակահարված Ավետիսյանների ընտանիքին: Ողբերգությունն իրոք ցնցեց բոլորին, եւ նաեւ այդ առումով է շատ կարեւոր դառնում ոչ միայն մարդասպանի հետագա ճակատագիրը, այլ նաեւ այն բոլոր պատճառները, որոնք առաջ բերեցին այս սահմռկեցուցիչ միջադեպը:

ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՎԱՐԿԱԾՆԵՐԸ

Նախնական եզրահանգումների համար նախ հիշատակենք այն բոլոր փաստերը, որոնք այս պահին հաստատված են: Սկսենք այն նախնական տվյալից, որ դեպքի օրը, ավելի կոնկրետª հունվարի 12-ի գիշերը 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը անցնում է պահակային ծառայության: Ենթադրաբար, մոտ մեկ ժամից նա իրեն հատկացված ինքնաձիգով լքում է պահակակետը, ապաª ռազմաբազայի տարածքը եւ տեղաշարժվելով մի քանի կիլոմետրª հասնում եւ մուտք է գործում Ավետիսյանների տուն: Գնդակահարելով ընտանիքի բոլոր անդամներինª Պերմյակովը զգեստափոխվում է եւ մոտ 6:30-7:00 սահմաններում լքում Ավետիսյանների տունը: Նրա հետագա գործողությունների մասին դեռ տվյալներ չկան, եւ հետագա միակ փաստն այն է, որ միայն հունվարի 13-ին, ժամը 0:15-ի սահմաններում Պերմյակովը ձերբակալվեց ռուս սահմանապահների կողմիցª հայ-թուրքական սահմանին, Երազգավորս գյուղի հատվածումª սահմանը հատել փորձելիս:
Ֆիքսենք նաեւ, որ ձերբակալման պահին Պերմյակովի մոտ երեք բջջային հեռախոս է եղել, գրպանի լապտեր եւ 6.000 դրամ: Այս հանգամանքը արդեն իսկ ետին պլան է մղում այն վարկածը, որ Պերմյակովը հնարավոր է Ավետիսյանների տուն էր ներխուժել` Հայաստանից դուրս գալու համար միջոցներ հայթայթելու համար, իսկ սպանությունը հետքերը ջնջելու համար էր. կարող էր չէ՞ Ավետիսյանների տնից թանկարժեք իրեր եւ ոսկեղեն էլ գողանալ, եթե տարադրամ չէր գտել:
Խոցելի է նաեւ այն վարկածը, որ սառնասրտորեն մի ամբողջ ընտանիք գնդակահարելը խոսում է այդ արարքն իրականացնողի հոգեկան անհավասարակշության մասին: Միգուցե այդ վարկածի օգտին անուղղակիորեն վկայի նաեւ այն հանգամանքը, որ ըստ տարածված լուրերիª Պերմյակովի եղբայրը ՌԴ-ում պատժաժամկետ է կրում` կնոջը սպանելու համար, ինչպես նաեւ, որ Պերմյակովների ընտանիքը ¥այդ թվումª սույն ճիվաղը¤ աղանդավորական է:  Սակայն այդ օրվա նրա մյուս արարքները ամենեւին էլ խելագարին հատուկ չեն: Պատկերացրեք. նախ կարողացել է զենքը ձեռքին լքել զորամասը, ապա զինված բավականին երկար տեղաշարժվել քաղաքային լաբիրինթոսներով հասնել եւ անաղմուկ մուտք գործել Ավետիսյանների ենթադրաբար փակ տուն, իրականացնել սպանդը, այնուհետեւ առանց նկատվելու` դուրս գալ տնից, քաղաքից, հասնել սահման եւ ավելի քան կես օր "անհետանալ", երբ ամենուր իրեն էին փնտրում... Իհարկե, այս ամենը չի խոսում խելագարության վարկածի օգտին, բայց դեռ այն վերջնականապես օրակարգից չհանենք:
Բանի պետք չէ նաեւ այն վարկածը, որ այս քայլով Պերմյակովն Ավետիսյաններից վրեժ էր լուծում. այդ ի՞նչ թշնամանք պետք է ունեցած լիներ ռուսական անկյուններից մեկից բանակ զարակոչված աղանդավոր պատանին հայկական ընտանիքի հետ, որ հիմա էլ պատահաբար հայտնվեր Գյումրիում եւ ողջ ընտանիքը կոտորելովª վրեժ լուծեր:

ԻՆՉՈ՞Ւ ՄՏԱՎ ՀԵՆՑ ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ՏՈՒՆԸ

Այս ամենի հետ մեկտեղ` տարածված է նաեւ այն վարկածը, որ Պերմյակովը այս պատմության ոչ թե գլխավոր "հերոսն" է, այլ ինչ-որ մեկի հանձնարարությունն է կատարել: Այսինքն, որ պետք էր ռուսական ռազմաբազայի շուրջ աղմուկ ստեղծել եւ նման սպանդ իրականացնելովª Պերմյակովը հենց դա էլ արեց: Իհարկեª այս վարկածի հիմնական թերությունն այն է, թե ինչո՞ւ թիրախում հայտնվեց հենց Ավետիսյանների ընտանիքը: Պատահաբա՞ր: Բայց եթե խնդիրն այսպիսի աղմուկ առաջ բերելն էր, ապա մարդասպանն ինչո՞ւ պետք է զենքը ձեռքին ողջ քաղաքի արեւմտյան ծայրամասից` ամեն վայրկյան բռնվելու վտանգն աչքի առաջ, հասներ կենտրոնական հատվածներ ու մոտենար հենց Ավետիսյանների տանը. կարող էր չէ՞ արագորեն զորամասից մի քանի հարյուր մետր հեռանալ ու մտնել առաջին իսկ պատահած տունը:
Սակայն կան նաեւ այս վարկածի օգտին խոսող փաստեր: Նախ, եթե ընդունենք, որ սպանության պատճառը Պերմյակովի թաքուն մնալու ցանկությունն էր, ապա նա ինչո՞ւ պետք է հագուստն ու զենքը ցուցադրաբար թողներ Ավետիսյանների տանը. կվերցներ հետն ու քաղաքից դուրս կթաքցներ: Մինչդեռ հագուստը թողնելովª մարդասպանը ոչ միայն իրեն էր բացահայտում, այլ միանգամից աչք էր խոթում այն փաստը, որ սպանդն իրականացրել է հենց ռուս զինծառայող: Կարո՞ղ էր չգիտակցել, որ դա կտրուկ ակտիվացնելու էր իր նկատմամբ որոնումները. հազիվ թե: Բայց, չնայած այդ պարզ հանգամանքին, հագուստը թողել էր, ինչը կարող է եւ նշանակել, որ նախª նա իրեն ապահով էր զգում, ապա` որ զինվորականի կողմից սպանդի իրականացման փաստի հայտնի դառնալը ծրագրի մասն էր:
Երկրորդը. միայն անցած ամիս Գյումրի տեղափոխված Պերմյակովը հազիվ թե այնքան ծանոթ լիներ քաղաքին եւ հարակից տարածքներին, որ գիշերով կարողանար ճիշտ կողմնորոշվել ու հասնել սահմանին հենց այն հատվածում, որտեղից քիչ ներքեւ պարզապես կբախվեր Ախուրյանի ջրամբարին... Այս ամենը վկայում է, որ նա կա՛մ տիրապետել է տեղանքին, կա՛մ կարողացել է տրամաբանորեն կողմնորոշվել: Եթե վաղօրոք է տեղանքին ծանոթացել, ապա դա  կխոսի հանձնարարություն կատարելու վարկածի օգտին: Իսկ եթե ընդունենք, որ չի տիրապետել, բայց այդքան լավ կարողացել է կողմնորոշվել տեղանքում, ապա դա նույնպես հակասում է խելագարության վարկածին: Կամª պակաս հավանական չէ, որ սպանության պահին էր նա ինչ-ինչ պատճառներով ¥ասենքª հարբածության¤ ոչ ադեկտվատ էր, հետո կամաց-կամաց ուշքի է եկել ¥գիտակցել է, որ պետք է զգեստափոխվել, բայց չի կռահել զինվորական համազգեստը հետը տանել¤ եւ հեռանալով միայնª ուշքի է եկել ու բռնել սահմանի ճամփան. այս տրամաբանությունը կարող է իր հերթին բավականին լուրջ վարկածի վերածվել: Մի խոսքովª վարկածները շատ են, եւ, թերեւս, շատ բան հասկանալի կդառնա, երբ պարզվիª ինչո՞ւ եւ ինչպե՞ս Պերմյակովը մտավ հենց Ավետիսյանների տունը: Ի վերջո, հենց սա էլ տալու է մյուս հարցի պատասխանըª միայնա՞կ էր գործել ոճրագործը:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում