ԶԱՐՄԱՆՔ

Արխիվ 12-16

Ինչպես հայտնի է, Գյումրիում իրավիճակը հաջողվեց բավականին հանդարտեցնել այն բանից հետո, որ պատգամավոր Մարտուն Գրիգորյանն ու Գլխավոր դատախազության ներկայացուցիչները մուտք գործեցին ռուսական ռազմահենակետ եւ գյումրեցիներին որպես ապացույց, որ ոճրագործը Հայաստանում է գտնվում, ներկայացրին գաղտնի նկարահանման կադրեր: Սակայն առավել քան զարմանալի արձագանք է դրան տվել "Ժառանգության" մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ. "Էդ կուտն ով գցեց Գյումրիում, որ պահանջը դարձավ` Պերմյակովը Հայաստանում է, թե` ոչ: Ու հիմա լուրջ դեմքով որոշ միկրոֆոնասերներ ուզում են ցույց տալ, որ թեժ բանակցությունների արդյունքում կարողացել են հասնել նրան, որ ռուսներից համաձայնություն ստանան եւ մտնեն Պերմյակովի առկայությունը ստուգեն": Ապշեցուցիչ է, որ սույն երիտասարդ գենդերապաշտպան լիբերաստը չի էլ թաքցնում իր ցանկությունը` Գյումրիում իրավիճակը թեժ տեսնել եւ կուտ է անվանում ցանկացած գործողություն, որը լիցքաթափում է լարվածությունը: Զարմանալի է, մի՞թե սրա նմանները հույս ունեն, որ պատասխան չեն տալու իրենց սադրիչ հրահրումների համար:
Ի դեպ, դիմելով գյումրեցիներին, շատ ճշգրիտ բնորոշում տվեց Շիրակի թեմի առաջնորդ ՄԻՔԱՅԵԼ ԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԸ. "Սա՞ էր ձեր ուզածը. 13 հոգու տարել են ոստիկանություն, 14 հոգի վիրավոր է, մեկի վիճակը ծանր է: Սա՞ էր ձեր ուզածը: 13-ն էլ ձերբակալված: Բոլորը` հայ: Սա՞ էր ձեր ուզածը: 27 մարդ: Ռուսը ընդեղ հանգիստ նստած, եւ էլի հայը հայի արյուն թափեց: Դուք ինձ չլսեցիք, ես երբ խոսում էի, ձեզանից 90 տոկոսը համաձայն էր եւ 10 տոկոսը միայն ջուր էր պղտորում, եւ դուք գնացիք 10 տոկոսի հետեւից: Հիմա ես ձեզ ասում եմ` գնացեք տուն, որպեսզի ես մտնեմ եւ խնդրեմ, որ դուրս թողնեն նրանց": Շատ ճշգիրտ է ներկայացված` 90 տոկոսը գնաց 10 տոկոս սադրիչների հետեւից: Իսկ ինչպես ձեւավորվեցին այդ 10 տոկոսը, դա էլ է պարզ` զարմանալի օպերատիվությամբ ինչքան թափթփուկ կա Հայաստանում լցվեցին Գյումրի` իրենց սեւ գործն անելու: Ինչեւէ, ոչինչ գաղտնի չի մնա, եւ պահը կգա, ու այդ հարցը հնչելու է դրանցից յուրաքանչյուրի երեսին` հատկապես ինչ նպատակով էր մեկնել Գյումրի հենց այդ օրը:
Իսկ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը շատ դիպուկ բնութագրել է "ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ" ռադիոկայանի արածը: Նա պարզ նկատել է, թե ինչպես ուղիղ հեռարձակման անվան տակ սույն քարոզչամիջոցը արխիվային կադրեր էր խցկում, որպեսզի ցույց տար, որ Գյումրիում ու, ինչու չէ նաեւ Երեւանում, անընդհատ բախումներ են տեղի ունենում: Ու միանգամայն արդարացի է նրա դիտարկումը. "Արյան հոտն առե՞լ եք": Ինչեւէ, վաղուց ժամանակն է օրենսդրորեն արգելել որեւէ լրատվամիջոցի օտարերկրյա ֆինանսավորումը, իսկ օտարերկրյա ստորաբաժանում այդ քարոզչամիջոցը, որը վաղուց բացի հրահրիչ քարոզչությունից, գրեթե ոչինչ չի անում, ժամանակն է փակել եւ կապարակնքել: Դրանից մթնոլորտը մեր երկրում միայն կշահի:
Բավականին ուշագրավ դիտարկում է ներկայացրել վերլուծաբան ԱՐԾՐՈՒՆ ՊԵՊԱՆՅԱՆԸ: Անդրադառնալով այն ամբողջ շիլային, որն այժմ զետեղվում է կայքերում եւ "Ֆեյսբուքում", նա ասել է. "Ես այդպիսի հայ չեմ ճանաչում, որ միաժամանակ իրավագիտության դոկտորի չափ իրավագիտություն չիմանա, քաղաքագիտության դոկտորի չափ քաղաքագիտություն չիմանա, լայն ընդգրկումի միջազգայնագետ չլինի, սոցիալհոգեբան ու հրապարակախոս չլինի, ու նրա համար լինի աշխարհի վրա մի հարց, որից ինքը գլուխ չհանի: Բացի իր երկիրը կարգի բերելը, իհարկե: Բայց դա մանր հարց է": Դե ինչ, մեզանում իրոք քիչ չեն այն մարդիկ, ովքեր պատրաստ են փիլոյաբանել ամեն ինչի մասին, բայց իրոք մանրուքի տեղ են դրել մեր երկիրը կարգի բերելու հարցը: Իսկ կարգի բերելը շատ պարզ բանաձեւով է` եթե յուրաքանչյուրը լավ եւ բարեխիղճ անի իր գործը: Այլապես մեր իրականության հետ կապակցված կմնա բավականին հին դառը կատակը, որ Հայաստանի բոլոր խելոք մարդիկ վաղուց աշխատում են միայն տաքսիստ եւ վարսավիր, ու այդ պատճառով կառավարությունը ու իշխանության այլ մարմինները խելոք մարդ չեն ճարում` պաշտոնի դնելու:

Զարմացած է  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում