ՕԿԻՆԱՎԱՅԻ ԱՄՆ ՌԱԶՄԱՀԵՆԱԿԵՏԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ` 512 ՄԱՀԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Արխիվ 12-16ՕԿԻՆԱՎԱՅԻ ԱՄՆ ՌԱԶՄԱՀԵՆԱԿԵՏԻ
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԸ` 512 ՄԱՀԵՐԻ ՊԱՏՃԱՌ
Գյումրիի ռուսական ռազմահենակետի զինծառայողների մասնակցությամբ շուրջ 20 տարվա ընթացքում տեղի են ունեցել ընդամենը մի քանի լուրջ միջադեպ: Իսկ շատ է դա, թե քիչ, կարելի է դատել, օրինակ, ամերիկյան որոշ ռազմահենակետերի վիճակագրության հետ համեմատելով:
Այսպես, Ճապոնիայի Օկինավա վարչական շրջանի տվյալներով` 1972-2010թթ. ամեն ամիս միջինը տեղի էր ունենում 23 միջադեպ` ամերիկյան զինծառայողների մասնակցությամբ, որոնցից 13-ը` քրեական: Ուշագրավ է, որ ճապոնական մենթալիտետի առանձնահատկությամբ ամենասարսափելին նվաստացման պատճառով ամոթի այնպիսի զգացումն է, որ տուժողներից շատերը, որպես կանոն, չէին դիմում ոստիկանություն: Այդ պատճառով զինծառայողների մասնակցությամբ միջադեպերը քննվում էին առավելապես ամերիկյան ռազմական ոստիկանության կողմից, որը եւ կարող էր զինծառայողի գործը փոխանցել ռազմական դատարանին: Ըստ միջպետական համաձայնության, եթե հանցանք կատարած ամերիկացի զինվորը վերադարձել է ռազմահենակետ, ապա նրան ձերբակալում է ամերիկյան կողմը: Սակայն վերը հիշատակված ժամանակահատվածում Ճապոնիայի տարածքում ԱՄՆ զինծառայողների մասնակցությամբ տեղի ունեցած 45 հազար միջադեպերի մեղավորներից ոչ ոք այդպես էլ ազատազրկման չի դատապարտվել, թեեւ միջադեպերից 512-ը մահացու ելք են ունեցել: Ավելին, միջադեպերի մեղավորների շուրջ 40 տոկոսը անգամ կարգապահական պատասխանատվության չեն ենթարկվել:

