ԲԱՂԴԱՍԱՐՈՎ. "ԵՍ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՀԻՄԱ "ԱՐՄԱՎԻԱՅԻ" ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ"

Արխիվ 12-16

ԲԱՂԴԱՍԱՐՈՎ. "ԵՍ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ
ՀԻՄԱ "ԱՐՄԱՎԻԱՅԻ" ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԵՄ"


Թեեւ "Արմավիա" ավիաընկերության սկանդալային սնանկացումից բավականին ժամանակ է անցել, սակայն դրա շուրջ կրքերը դեռ շարունակվում են եւ պարբերաբար շրջանառության մեջ են հայտնվում տարաբնույթ խոսակցություններ: Պատճառն էլ կարելի է հասկանալ. "Արմավիան" այդպես էլ դեռ չի մարել կուտակած պարտքերը, որոնց թվումª նախկին աշխատակիցների աշխատավարձերի գծով: Եվ ավելինª նրանցից շատերն արդեն հույսն անգամ կորցրել են, որ ինչ-որ բան կստանան: Երկրորդ պատճառն էլ այն է, որ այդպես էլ անորոշ է մնում ավիաընկերության գույքի եւ, հատկապես, ինքնաթիռների ճակատագիրը, որոնք, ինչպես վստահեցնում են մասնագետները, դեռ օգտագործման ենթակա են: Եվ ահա այս ամենի մասին հակիրճ մեկնաբանություն ստանալու հնարավորություն եղավ "Արմավիա" ընկերության պարբերաբար եւ երկար ժամկետներով "անհետացող" սեփականատեր Միխայիլ Բաղդասարովից.
-"Արմավիայի" սնանկացման գործընթացը շարունակվում է, եւ ես մեծ ցանկության դեպքում էլ չէի կարող այնպես անել, որ սնանկացման գործընթացն ավարտվի: Ինչ վերաբերում աշխատակիցների պարտքերին, մենք նրանց բոլորին մաս-մաս վճարում ենք, զարմանում եմ` ո՞նց կարան ասեն, թե ամեն բան անում եմ, որ սնանկացման գործընթացը արագ ավարտվի: Իհարկե նման բան չկա, ես ընդհանրապես հիմա "Արմավիայի" հետ կապ չունեմ:
Վերջին միտքը, իհարկե, ցնցող է. բա ո՞վ կապ ունի "Արմավիայի" հետ: Թեկուզեւ այն առումով, որ ումի՞ց կարող են այդ ընկերության բառացիորեն շահագործված նախկին աշխատակիցներն իրենց հասանելիք փողերը ստանալ:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում