Նոր մանրամասներ Գյումրիից. «ՉԳԻՏԵՄ` ՈՎ ԻՆՉ Է ԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲՈԼՈՐԻՆ ԼԱՎ ՃԱՆԱՉՈՒՄ Է»

Արխիվ 12-16

Նոր մանրամասներ Գյումրիից. «ՉԳԻՏԵՄ` ՈՎ ԻՆՉ Է ԱՍՈՒՄ, ԲԱՅՑ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԲՈԼՈՐԻՆ ԼԱՎ ՃԱՆԱՉՈՒՄ Է»

 

Երեկ Գյումրիում մեծ ալիք էր բարձրացել, ու ժողովուրդը ոտքի էր ելել պահանջելու, որ հունվարի 12-ին  Ավետիսյանների ընտանիքից 6 հոգու սպանության մեջ դեռեւս միակ կասկածյալը` ռուս ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ռուսական կողմից հանձնվի հայ իրավապահների քննությանը: Սակայն, կրքերը այնքան թեժացան, որ ցույցերն ու երթերը վերածվեցին զանգվածային անկարգության, ինչի հետեւանքով մի քանի տասնյակ մարդ հայտնվեց հիվանդանոցներում ու ոստիկանության բաժանմունքներում: Այս մասին «Իրավունքը» զրուցեց ծագումով գյումրեցի ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

-Պարոն Մարգարյան, ինչպե՞ս կգնահատեք այն, ինչ տեղի ունեցավ երեկ Գյումրիի փողոցներում ու Ռուսաստանի հյուպատոսարանի առջեւ:

- Նախ պետք է մեր գնահատականների մեջ բավականին զուսպ լինենք եւ երկրորդ` այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում մեկ անգամ եւս կարելի  է ասել, որ դա անտարբերության, անուշադրության արդյունք էր: Այսինքն` պետք է պատկան մարմինները հստակ, օպերատիվ տեղեկատվություն տան մեր քաղաքացիներին, որպեսզի մեր հասարակությանը պարզ դառնա, թե ինչ է տեղի ունենում: Նույնիսկ այնքան խուճապի մեջ էր հայտնվել ժողովուրդը, որ մտածում էին, թե այդ սատանային, այդ հրեշին, այդ վիժվածքին, իբր տեղափոխել են Գյումրիից: Եվ սա ինֆորմացիայի պակասի արդյունք է: Մեկ անգամ եւս պետք է ասեմ, որ միանում եմ ժողովրդին, դա արդար պահանջ է, որպեսզի, իրոք, մեր հայ իրավապահները օրենքով սահմանված կարգով դատաքննություն անցկացնեն: Ինչ խոսք, թող պատկան մարմինները երաշխավորեն, որ անպայման մասնակցություն լինի եւ ռուսաական կողմից, բայց կրկնում եմ` ես կողմնակից եմ այդ պահանջին, որ հայ իրավապահներին հանձնվի այդ մարդասպանը:

- Որոշ մեղադրանքներ է հնչում համացանցում, թե ինչո՞ւ  երեկ գյումրեցիների կողքին չէին Շիրակի մարզի բոլոր պատգամավորները: Իսկ Դուք այնտեղ եղե՞լ եք:

- Իհարկե, ես այստեղ եմ եղել եւ հիմա էլ առավոտից Գյումրիում եմ: Երեկ, ուղղակի, օրվա երկրորդ կեսին եկել եմ Ազատության հրապարակ, քանի որ երեկոյան մոմավառություն էր այնտեղ ու էլի գյումրեցիներ կային հավաքված: Մի խոսքով` դրանից հետո, որ այստեղ վիճակը սրվեց, հետ եմ վերադարձել Գյումրի: Չգիտեմ` ով ինչ է ասում, բայց ժողովուրդը բոլորին լավ ճանաչում է:

- Չե՞ք կարծում, որ երեկ տեղի ունեցած միջադեպերը որոշակի պլանավորված սադրանքների արդյունք էր:

- Իհարկե, կար նման բան: Հենց այդ Ռուսաստանի հյուպատոսարանը իմ տան պատուհանների առջեւ է, եւ մեր ամբողջ թաղի տղաներն այսօր հավաքվել էին, զրուցում էինք ու զարմանալիորեն պարզվեց, որ նրանցից որեւէ մեկը այդ միջադեպերին մասնակից չի եղել: Ասում են` չենք էլ ճանաչում այն երիտասարդներին, ովքեր մասնակցել են այդ զանգվածային անկարգությանը: Ի դեպ, այսօր տեղազննում կատարվեց ոստիկանների կողմից, քանի որ ինչ-որ պայթուցիկների մասեր էին հայտնաբերվել, տեղում աշխատում են նաեւ քրեագետները:

- Տեղեկություններ ունե՞ք` երեկ տեղի ունեցած միջադեպերի արդյունքում հիվանդանոցում հայտնված անձանց առողջական վիճակի մասին:

- Իհարկե, առավոտյան այցելել եմ հիվանդանոց: Բարեբախտաբար 4 ոստիկան առավոտյան դուրս են գրվել: Օր առաջ ապաքինում եմ մաղթում իրենց: Իսկ քաղաքացիական անձիք ընդհանրապես չկային հիվանդանոցում: Եղել են նաեւ վնասվածքներ ստացած ոստիականներ, ովքեր չեն դիմել բուժօգնության: Ուղղակի, ցավով պետք է արձանագրեմ, որ ոստիկաններից մեկը գանգուղեղային վնասվածք ունի եւ իրեն տեղափոխել են Երեւան: Ամեն դեպքում, փառք Աստծո, խուսափեցինք առավել անդառնալի հետեւանքներից:

- Իսկ ի՞նչ իրավիճակ է այսօր Գյումրիում:

- Դուք չեք պատկերացնի, թե ինչ վիճակի մեջ է ժողովուրդը: Այսօր գյումրեցին զգում է իրեն անպաշտպան եւ անուշադրության կենտրոնում հայտնված մի քաղաքացի: Բայց էլի եմ ասում` մենք պետք է  շատ զուսպ լինենք մեր գնահատականների մեջ եւ հստակ ներկայացնենք մեր պահանջը: Իհարկե, այստեղ կա նաեւ բարոյական կողմ. այսօր Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ղեկավարությունը պետք է օր առաջ ցավակցություն հղեր մեր ազգին եւ այս գործընթացներին նույնպես պետք է լրջագույնս ուշադրություն դարձնենք: Իրապես ժողովուրդն արդարացիորեն այսօր ասում է, որ, կարծես, մենք հայտնված լինենք անտերի կարգավիճակում, այսպես չի կարող շարունակվել:

- Ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր է պետք անել, որ այս ամենն առավել մեծ ողբերգությունների չհանգեցնի:

- Միգուցե, ՀՀ կառավարությունը պետք է արտահերթ նիստ հրավիրեր եւ դիմեր Ռուսաստանի Դաշնության կառավարությանը ու նաեւ ՀՀ Ազգային ժողովը արտահերթ նիստ հրավիրեր… Մենք հայ-ռուսական պատգամավորական բարեկամության մեծ խումբ ունենք, միգուցե մենք դիմեինք: Այսինքն` պետք է որոշում կայացնենք, որ ոչ թե անհատ դիմի, օրինակ` ՀՀ գլխավոր դատախազը Ռուսաստանի դատախազին կամ մի պատգամավոր, այլ պետք է մի ամբողջ ինստիտուտ, մարմին կայացնի որոշում ու արդարացի մեր ժողովրդի պահանջը ներկայացվի Ռուսաստանի Դաշնությանը:


ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում