ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ ԶՈՀԵՐԻ ԱՐՅԱՆ ՎՐԱ

Արխիվ 12-16

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՐԱԽՃԱՆՔ ԶՈՀԵՐԻ ԱՐՅԱՆ ՎՐԱ


Երեկ Գյումրիում հուղարկավորվեցին ճիվաղային սպանության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Խմբագրությունը խորապես ցավակցում է Ավետիսյանների գերդաստանին, բոլոր այն մարդկանց, ովքեր ցավ են ապրում կատարվածի առնչությամբ:
Բայց միաժամանակ չենք կարող չնշել, որ կան ուժեր եւ գործիչներ, ովքեր փորձում են քաղաքական գործընթացներ հրահրել` որպես պատրվակ օգտագործելով ե՛ւ բուն ողբերգությունը, ե՛ւ ձգտելով անկարգությունների մեջ ներքաշել բնական վշտից ու վրդովմունքից ալեկոծված գյումրեցիներին:



14 ՎԻՐԱՎՈՐ, 13 ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾ

Այս պահին, երբ գրվում է նյութը, Շիրակի թեմի առաջնորդը հորդորում է տուն գնալ Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի մոտ հավաքված բազմությանը: Քաղաքի դատախազության մոտ օրվա մեծ մասը տեղի էր ունեցել ցույց` մի քանի հազար հոգու մասնակցությամբ, Գյումրի ժամանած գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հավաքվածներին հավաստիացրեց, որ արվում է ամեն ինչ, որպեսզի դատաիրավական բոլոր գործընթացները տեղի ունենան Հայաստանում, սակայն բազմությունը չէր ցրվում, նույնիսկ քարեր եւ մանրադրամ նետեցին գլխավոր դատախազի ուղղությամբ: Նույնիսկ թեմի առաջնորդի ելույթն էին ընդհատում գոռում-գոչյուններով:
Ի վերջո, բազմությունը շարժվեց դեպի ՌԴ հյուպատոսարան, ուր ճանապարհը փակեց ոստիկանությունը, եւ տեղի ունեցան բախումներ, որի արդյունքում 14 հոգի վիրավորվեցին, այդ թվում` 3 ոստիկան` ծանր, տեղում գտնվող լրագրողներից մեկը 2-րդ աստիճանի այրվածքներ է ստացել: 13 հոգի բերման են ենթարկվել ոստիկանություն, եւ այժմ որոշ սադրիչներ շարունակում են բորբոքել բազմությանը, հայտարարելով, որ ոչ ոք չպետք է ցրվի` մինչեւ բերման ենթարկվածները ազատ չարձակվեն:
Պարզից էլ պարզ է, որ ինչքան հանրապետությունում սադրիչ եւ շպիոնօնիկ կա, հիմա լցված են Գյումրի` ձգտելով վիճակը հետագա շիկացման տանել: Երեւանում էլ ինչ-ինչ փոքր ակցիաներ եղան ՌԴ դեսպանատան, Գլխավոր դատախազության եւ նախագահի նստավայրի մոտ, մայրաքաղաքում էլ ոստիկանություն բերման ենթարկվեցին հանրահայտ պարապած սադրիչները` կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, տխրահռչակ Արգիշտի Կիվիրյանը, պառկացույցերի ռահվիրա Վարդգես Գասպարին, ինչպես նաեւ այլք: Երբ Գյումրիում բախումներ սկսվեցին, փորձ արվեց նաեւ հավաք կազմակերպել Ազատության հրապարակում, որը կասեցվեց ոստիկանության կողմից, սակայն բավականին պարզ երեւում է, որ Երեւանի եւ Գյումրիի իրադարձությունները շատ հստակ կոորդինացվում են, շատ հստակ ղեկավարվում են մեկ կենտրոնից: Բնականաբար, տեղեկատվական-քարոզչական մշակման պակաս էլ չկար` հիսթերիկ հրապարակումներ կայքերում, այլանդակ քարոզչության տարածում "Ֆեյսբուքում", գումարած դրան` ամեն ինչի ուղիղ հեռարձակումների կազմակերպում, այդ թվում Ավետիսյանների հոգեհանգստից եւ հուղարկավորությունից (ներառյալ խոշոր պլանով դագաղները հողով ծածկելու կադրերը), ու, բնականաբար, բոլոր ակցիաների ուղղակի հեռարձակումը:
Իսկ թե ինչու Մայդան հրահրելու վայր ընտրվեց հենց Գյումրին` բավականին պարզ է, քանզի Գյումրիում եւ Վանաձորում խտացված ձեւով կուտակված են սոցիալական լարումները, դե, իսկ Գյումրին էլ "հարմար" է` որպես ռուսական ռազմահենակետի տեղակայման վայր: Եվ շատերն իրենք իրենց հարց են տվել` իսկ արդյո՞ք վիժվածք Վալերի Պերմյակովը ինչ-որ մեկի հրեշավոր հանձնարարության կատարող չէր: Ի դեպ, ուշագրավ բացահայտում է արել Ալեքսանդր Ամարյանը, եւ այդ բացահայտման առնչությամբ մեր թղթակից Հրանտ Սարաֆյանի` iravunk.com կայքում զետեղված նյութը հարկ ենք համարում ներկայացնել նաեւ համացանցից չօգտվող մեր ընթերցողներին.

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՀՆԱՐԱՎՈՐ ԵՐՐՈՐԴ ՈՒԺԵՐԻ
ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԱՎԵՏԻՍՅԱՆՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՄ


"Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոնի" տնօրեն ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՄԱՐՅԱՆԸ հայտարարել է եւ ապացուցել, որ Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների վեցհոգանոց ընտանիքի անդամներին դաժանորեն սպանած ՌԴ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովի հայրը` Պավել Պերմյակովը "Հույս, հավատ, սեր" խարիզմատիկ աղանդի հոգեւոր հովիվ է: Ավելին` հենց այս աղանդին պատկանող անձինք կարող են նաեւ աչքի ընկնել հոգեկան շեղումներով, բռնությամբ ու դաժանությամբ: Այս մասին "Իրավունքը" զրուցեց պարոն Ամարյանի հետ:
- Այս պահին որեւէ հիմք կա՞ կարծելու, որ հենց Վ. Պերմյակովի աղանդավոր լինելու հանգամանքով է պայմանավորված կատարված սարսափելի սպանությունը:
- Ո՛չ, բայց այդ հիմքը կարող է այն լինել, որ ինքը շեղվածություն ունի:
- Իսկ որեւէ տեղեկություն ունե՞ք հենց Պավել Պերմյակովի որդու` կնոջը սպանած մարդասպանի աղանդավոր լինելու մասին:
- Նրա դպրոցի տնօրենը համացանցում նշել է, որ նա ուժեղ հավատացյալ ընտանիքի երիտասարդ է:
- Այսինքն` կարելի է ենթադրել, որ այս դեպքում "հավատացյալ" ասելով` դպրոցի տնօրենը նկատի է ունեցել այն, որ իրենք ամբողջ ընտանիքո՞վ են այդ աղանդավորական շարժման մեջ:
- Միանշանակ այո:
- Փաստորեն, չի՞ բացառվում նաեւ այն, որ սա կոնկրետ պատվեր է արտասահմանի, օրինակ, ամերիկյան աղանդավորական որեւէ ուժի կողմից:
- Իհարկե չի բացառվում, բայց ոչ թե կոնկրետ ամերիկյան, այլ` երրորդ ուժի: Այդպես ավելի ճիշտ կլինի ասել, որովհետեւ միանգամից աղմուկ բարձրացվեց ընդդեմ ռուսական բազաների, իսկ դա նշանակում է, որ այստեղ արտասահմանի գրանտակերների, գրանտածիծների մատը միանշանակ խառն է: Նույն օրվա մեջ այդպիսի արձագանք չէր կարող լինել դրանց կողմից` մինչեւ իրենք իրենց վերադասների հետ, իրենց պատվեր տվողների հետ չբանակցեին: Այնպես որ, երկրորդ, երրորդ ուժի մասնակցությունը չեմ բացառում, հատկապես, երբ տեսնում ենք, թե ինչ են գրում որոշ լրատվամիջոցներ: Այստեղ ավելի շատ տարբեր, իրար հակասող նորություններ են տպում, իսկ եթե իրար հակասող նորություններ են տպվում, ապա պետք է հասկանալ, թե ում է ձեռնտու դա:
- Իսկ եթե փակագծերը ավելի բացե՞նք:
- Սահմանապահ զորքերը հաղորդագրություն են տալիս, որ իրենք են բռնել սպանության միակ կասկածյալին, հետո լրատվամիջոցներում տպվում է, թե ոչ` հայերն են բռնել, հետո էլ` թե ուրիշն է բռնել: Այսինքն` այստեղ ավելի շատ ինչ-որ մեկի կողմից աղմուկ բարձրացնելու գործընթաց է գնում: Փաստն, իհարկե, միանշանակ դատապարտելի է, բայց այն օգտագործել ու սարքել ձեռքի մեջ խաղալիք, որով կարելի է քաղաքական հարցեր լուծել, դա անընդունելի է, բայց, չգիտես ինչու, փորձում են ամեն կերպ օգտագործել:
- Այս ամենից հետո, ըստ Ձեզ, օրհասական չի՞ դառնում, որոշ աղանդավորական շարժումների կասեցումը Հայաստանում:
- Մենք դիմել ենք մեկին փակելու հարցով: Ավետարանչական ընկերակցությունը փակելու գործընթացը գտնվում է Արդադատության նախարարության վարչական վարույթում, բայց, չգիտես ինչու, մտավախություն կա, որ դա ընդհանրապես արձագանք չի ունենալու:
Այս փաստով, որ Ավետիսյանների ընտանիքի դեմ սպանդ իրականացրած ճիվաղի հայրը` Պավել Պերմյակովը աղանդավոր է, ավելին` աղանդի հոգեւոր հովիվ, շատ հարցերի պատասխաններ են պարզ դառնում: Նախ պատահական չէր այն, որ Վ. Պերմյակովի հորը ՌԴ ռազմական քննիչները այցելել էին հենց դեպքի առաջին իսկ օրը: Հետեւաբար, հիմա հասկանալի է նաեւ պահանջը, որ մեր քննիչների իրավասության տակ գտնվելով հանդերձ` գործի քննությունից դուրս չմղվի նաեւ ռուսական կողմը, քանի որ մենք Հայաստանում չունենք աղանդավորական հողի վրա կատարված հանցագործներին բացահայտող մասնագետներ մեր իրավապահ մարմիններում, մինդեռ Ռուսաստանի Դաշնությունն ունի:

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ

Համացանցում բավականին շատ են մանրամասները այն աղանդի մասին, որի հովիվն է ավագ Պերմյակովը: Արդեն պարզ է, որ ամբողջ տնով են աղանդավոր: Ի դեպ, ուշագրավ է, որ Ալեքսանդր Ամարյանի բացահայտմանը շատ նյարդային ձեւով արձագանքեց "Կյանքի խոսք" աղանդի մամլո խոսնակ Արմեն Լուսյանը` Ամարյանին գրեթե դժոխքի սատանա անվանելով: Դե, եթե այս աղանդը այդպես ցավագին արձագանքեց, նշանակում է, որ Ամարյանը դիպել է ուղիղ "տասնոցին": Ի դեպ, դեռ անցյալ տարի նա նշել էր, որ, այսպես կոչված, "100-ամյակն առանց ռեժիմի" շարժման "մասսովկան" ապահովելու են ավետարանչական ուղղվածության խարիզմատիկ աղանդավորները:
Իսկ այժմ` 2 շտրիխ Պավել Պերմյակովի գլխավորած աղանդի մասին: Այն մտնում է "Ավետարանչական հավատի ռուսաստանյան քրիստոնյաների եկեղեցու" կազմի մեջ, վերջինս էլ ընդգրկված է "Աստծո ասամբլեայի" համաշխարհային եղբայրակցության մեջ` Միսսուրի նահանգի Սպրինգֆիլդ քաղաքում տեղակայված կենտրոնակայանով: Նույն եղբայրակցության մեջ են եւ մեր "հարազատ" աղանդավորները: Եվ աչքի առաջ էլ ունենք, թե ինչպես ուկրաինական մայդանների արդյունքում  այդ երկրում տեղի ունեցավ ոչ միայն քաղաքական, այլեւ կրոնական հեղաշրջում, եւ ամբողջ իշխանությունը կենտրոնացված է աղանդավորների ձեռքում:
Իսկ մեզանում... Դե, Գյումրիում ամենից շատ երեւացողը Լեւոն Բարսեղյանն է, եւ այդտեղ են գտնվում "Ժառանգության" այնպիսի կադրերը, ինչպիսին է ԱՄՆ-ում վերապատրաստում անցած Զարուհի Փոստանջյանը եւ լոնդոնասեր Ստյոպիկ Սաֆարյանը: Մյուսներն էլ ջրի երես դեռ դուրս կգան: Ու հիմա այդքան էլ կարեւոր չէ` աղանդավորական հեղաշրջման սխեմա՞ն է գործարկվում, թե՞ շատ հստակ օգտագործում են ողբերգության առիթը, որին կազմ ու պատրաստ սպասում էր մի ամբողջ ցանց: Ի դեպ, հետաքրքիր մի դետալ. այն նույն մարդիկ, ովքեր մեր ոստիկանությանը, դատախազությանը, դատարաններին մշտապես որակել են բացառապես սրիկաներից բաղկացած կառույցներ, այժմ գոռում են, որ միայն այդ կառույցները պետք է զբաղվեն Վալերի Պերմյակովի գործով: Այդ ի՞նչ հրաշքով մեր դատաիրավական կառույցները նրանց աչքում հանկարծ դարձան ամենալավն ու արդարը: Բայց, խոշոր հաշվով, խռովության հրդեհը բորբոքողներին չի էլ հետաքրքրում, թե ինչ պահանջեն եւ ումից, միայն թե պահանջեն, ժողովրդին գրգռեն ու տանեն իրենց հետեւից այնպիսի գործողությունների, որոնցից, մեղմ ասած, ոչ մի օգուտ չի կարող ստանալ մեր ազգն ու երկիրը...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում