ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՀԱՅ Է
Արխիվ 12-16ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻ ԱՆՎԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐԸ ՀԱՅ Է
Արդեն հատնի են Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթի 2014 թվականի հաղթողները, որտեղ առաջին մրցանակի արժանացել է 21-ամյա հայազգի կոմպոզիտոր ՀՈՎԻԿ ՍԱՐԴԱՐՅԱՆԸ, ով արժանացել է նաեւ ՀԲԸՄ Carnegie Hall Award (Կարնեգի Հոլ Մրցանակ) եւ Հայաստանի Ֆիլհարմոնիկ Նվագախմբի Մրցանակներին: Երկրորդ մրցանակը ստացել է հոնկոնգցի 26 ամյա Ֆան Գորդոն Դիք-լուն, իսկ 24 ամյա Ռիչարդ Մելքոնյանը (Միացյալ Թգավորություն) զբաղեցրել` երրորդ մրցանակային տեղը:
Երեք մրցանակակիրների աշխատանքները, որոնք ի դեպ գրված են դուդուկի, ջութակի, դաշնամուրի եւ մեցցո-սոպրանոյի համար, կներկայացվեն մայիսի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցող գալա-հարգի եւ մրցանակաբշխության ժամանակ:
Ի դեպ, առաջին մրցանակակիր, մեր հայրենակից Հովիկ Սարդարյանի «Գողգոթայի ծաղիկները» ստեղծագործության պրեմիերան տեղի կունենա մայիսին սպասվելիք գալա-համերգին եւ կներկայացվի այս տարվա դեկտեմբերին Carnegie Hall-ում կայանալիք ամենամյա ՀԲԸՄ Ստեղծագործող արվեստագետների համերգի ժամանակ: Սարդարյանին նաեւ կտրվի հնարավորություն ներկայացնելու իր մինչեւ 10 րոպե տեւողությամբ սիմֆոնիկ ստեղծագործությունը ՀՊՖՆ-ի 2016-2017 թթ. համերգաշարի ընթացքում:
Սայաթ-Նովայի անվան միջազգային կոմպոզիտորական մրցույթը նպատակ ունի Հայկական երաժշտական ավանդույթներն ավելի լայն լսարանին ներկայացնելու համար: Այս տարի, ի հիշատակ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի, մրցույթի նախապայմաններում ընդգրկված էր հետեւյալ նախապայմանը. կոմպոզիտորներն իրենց ստեղծագործություններում պետք է ընդգրկեին Դանիել Վարուժանի` Հայոց ցեղասպանության զոհերից մեկի պոեզիան:
Մրցույթի հայտերը ներկայացվել են տարբեր երկրներից, այդ թվում` Ռուսաստանից, Շվեյցարիայից, Բրազիլիայից եւայլն: Կոմպոզիտորների 60%ը հայկական ծագման չէին:
Ժյուրին կազմված էր յոթ անվանի արվեստագետներից` ՀՊՖՆ-ի դիրիժոր Էդուարդ Թոփչյան, կոմպոզիտոր Յակով Յակուլով, երգչուհի Հասմիկ Պապյան (սոպրանո), դաշնակահար Ջենի Չայ, կոմպոզիտորներ Պաուլ Մեֆանո եւ Միշել Պետրոսյան: Բանաստեղծուհի Լոլա Կունդակչյանը Ժյուրիի խորհրդատուն էր, իսկ այս տարվա մրցույթի գեղարվեստական ղեկավար Հայկ Արսենյանի խորհրդով ընտրվեց ՀԲԸՄ Կարնեգի Հոլլի մրցանակակիրը:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

