ԹՈԻՐՔԱԳԵՏ. «ԱԼԻԵՎ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈԻՆԻ»
Արխիվ 12-16ԹՈԻՐՔԱԳԵՏ. «ԱԼԻԵՎ-ԷՐԴՈՂԱՆ ՀԱՆԴԻՊՈԻՄԸ ՍԵՅՐԱՆ
ՕՀԱՆՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊ ՉՈԻՆԻ»
Թուրքագետ Արիստակես Սիմավորյանը, «Իրավունքի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի նախագահ Էրդողանի`Չաննաքքալեի ճակատամարտն ապրիլի 24-ին նշելու նախաձեռնությանը, ասաց, որ կանխատեսելի էր նման հայտարարությունը:
Ըստ թուրքագետի` այդ հայտարարությամբ Անկարան կփորձի շեղել միջազգային հանրության ուշադրությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներից, փորձել խոչընդոտել Հայաստանում տեղի ունենալիք միջոցառումները: «Թուրքիան այս հայտարարությամբ մեզ համար նոր ճակատ բացեց: Պետք է մեր եւ սփյուռքի ինտելեկտուալ ռեսուրսները համախմբել, որոշակի բացատրական աշխատանք տանել` թույլ չտալու, որ այդ միջոցառումը մեծ արձագանք ունենա»,- ասաց պրն Սիմավորյանը:
Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների հանդիպման մասին խոսելիս էլ թուրքագետն ասաց, որ այդ հանդիպումը չպետք է կապել ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի այն հայտարարության հետ, թե հայկական կողմը կարող է որոշ դեպքերում նախահարձակ լինել թշնամու վրա: «Այս հանդիպման ընթացքում չեմ կարծում թե քննարկված լինի Սեյրան Օհանյանի հայտարարությունը: Ռազմական ոլորտում ինչ-ինչ դրույթների հստակեցման հարց կար, ինչպես նաեւ էներգետիկ ծրագրերի քննարկում»,- ասաց մե զրուցակիցը, ապա հավելեց, որ Ադրբեջանի ու Թուրքիայի նախագահների այս հանդիպումը պետք է Հայոց ցեղասպանության համատեքստում դիտարկել: Ըստ Ա. Սիմավորյանի հիմա Բելգիայի, Հոլանդիայի ադրբեջանական, թուրքական համայնքների միջեւ ռազմավարական որոշակի նպատակներ են հստակեցվում: Բացի այդ` Եվրոպայում կփորձեն ադրբեջանական ու թուրքական համայնքները խոչընդոտել Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումները:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

