«ԳՅՈԻՄՐՈԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ՕՐ ԱՌԱՋ ԼԻՆԵՐ ԻՐ ՔԱՂԱՔՈԻՄ». ՏԵՍԱՆՅՈԻԹ
Արխիվ 12-16«ԳՅՈԻՄՐՈԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԵՏՔ Է ՕՐ ԱՌԱՋ ԼԻՆԵՐ ԻՐ ՔԱՂԱՔՈԻՄ». ՏԵՍԱՆՅՈԻԹ
«Իրավունքը» Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց`արդյոք ընդունելի է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի այն պատճառաբանությունը, որ ինքնաթիռը ժամանակին չի հասցրել վայրէջք կատարել: « Եթե իրոք ինքնաթիռն ուշացել է, ես ոչինչ չունեմ ասելու, բայց Գյումրու քաղաքապետն օր առաջ պետք է լիներ իր քաղաքում»,- պատասխանեց մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է ընդդիմության ու իշխանության հասցեին հնչող այն մեղադրանքներին, թե գյումրեցիների կողքին ոչ ոք չկանգնեց, ՀԿ-ի ղեկավարի խոսքով` հավանաբար, թե ընդդիմության, թե իշխանության ներկայացուցիչները շոկի մեջ են, չգիտեին` գալ ու ինչ անել:
Լարիսա Ալավերդյանը, սակայն, չբացառեց, որ գյումրեցիները նորից բողոքի ակցիա կկազմակերպեն:
Մանրամասները` տեսանյութում:
{youtube}ir7_2C2vGI0|350|350{/youtube}
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

