ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՈՐՍ ՕՐ ՀԵՏՈ Է ՄԻԱՅՆ «ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ»
Արխիվ 12-16ԳՅՈՒՄՐԻԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԻՑ ՉՈՐՍ ՕՐ
ՀԵՏՈ Է ՄԻԱՅՆ «ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ»
«Ինչի համար պետք է պարոն Բալասանյանը հրաժարական տա, ինքը իր քաղաքի կողքը կանգնած է, այսօր ասուլիսին էլ քաղաքապետը իր տեսակետը, դիրքորոշումը հայտնեց, ինքը գյումրեցիների կողքին կանգնած է: Եվ ոչ մի հրաժարականի հարց այստեղ լինել չի կարող: Ինքը նույնպես կողմնակից է, որ արդարադատությունը իրականացվի ՀՀ-ի տարածքում եւ ՀՀ իրավապահների կողմից»,- iravunk.com-ի այն հարցերին, թե ինչպե՞ս է ստացվել, երբ Գյումրիում ողբերգությունն էր կատարվել, բոլոր գյումրեցիները սգի մեջ էին, Գյումրիի քաղաքապետը չկարողացավ ավելի վաղ ընդհատել իր գործուղումը ԱՄՆ-ում եւ վերադառնալ իր քաղաք: Արդյո՞ք այդքանից հետո չի պատրաստվում պարոն Բալասանյաը հրաժարական տա, ասաց քաղաքապետի մամուլի խոսնակ Լիլիթ Մակարյանը:
Հավելենք, որ մենք փորձեցինք վերոնշյալ հարցը ուղղել անձամբ քաղաքապետին, սակայն պարոն Բալասանյանը այդպես էլ անպատասխան թողեց մեր բազմաթիվ հեռախոսազանգերը:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

