ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ Է ԲՀԿ-ԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ

Արխիվ 12-16

ՀՀԿ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ԶԱՐՄԱՑԱԾ Է ԲՀԿ-ԱԿԱՆ

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՀՎԱԾՔԻՑ

 

Գյումրիում տեղի ունեցած անկառավարելի իրավիճակի վերաբերյալ «Իրավունքը» զրուցեց ՀՀԿ պատգամավոր, ծագումով գյումրեցի Նաիրա Կարապետյանի հետ:

- Տիկին Կարապետյան, ինչպե՞ս եք գնահատում Գյումրիում երեկ տեղի ունեցած դեպքերն ու անկառավարելի իրավիճակը:


- Դժվար հարց եք տալիս: Իմ կարծիքով` գյումրեցիները երեկ արտահայտեցին իրենց արդարացի բողոքը սարսափելի սպանդի վերաբերյալ: Չտարբերակենք ու ասենք` գյումրեցի, երեւանցի, գորիսեցի: Սպանեցին մի հայ ընտանիքի քնած տեղը: Մենք դեռեւս չգիտենք` ինչ դրդապատճառով էդա եղել` մոլագար էր, վրեժխնդրություն էր: Մենք միայն հիմա կարող ենք ենթադրություն անել: Այնուամենայնիվ, սպանվեցին անմեղ մարդիկ ու երեխաներ: Ոչ մի նորմալ բանական մարդու մտքով չի անցնի ձեռք բարձրացնել երկու տարեկան երեխայի վրա ու դանակով հարվածել վեց ամսական երեխային:

- Դուք հիմա Գյումրիո՞ւմ եք, թե՞ Երեւանում:


- Ես Երեւանում եմ, վատառողջ եմ, բայց մշտական կապի մեջ եմ գործընկներիս, ծնողներիս հետ: Ցանկանում եմ կոչ անել հանդարտության, սառը գլխով մտածելու: Պետք չէ անել այնպիսի քայլեր, որոնք հետո անդառնալի հետեւանքների կբերեն:

- Երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ու լրատվական մի քանի կայքերում շրջանառվում էին լուրեր այն մասին, որ որոշ սադրիչներ ամեն կերպ փորձում էին լարել իրավիճակը եւ անկառավարելի դարձնել:


- Ցանկացած ինքնաբուխ ակցիայի մեջ (չնայած կազմակերպված ակցիաների ժամանակ էլ են լինում նման դեպքեր) լինում են նաեւ սադրիչներ: Թե նրանք ինչ նպատակ են հետապնդում, դժվարանում եմ ասել: Ես երեկվա դեպքերի մեջ տեսել եմ սադրանք, ոչ թե մարդկային դրսեւորումներով (ո՛չ կոնկրետ մարդկանց կարող եմ ասել, ո՛չ անուններ տալ)… ճանաչելով գյումրեցիներին կարող եմ ասել` գյումրեցին գյումրեցու դեմ չի գնա: Ոստիկաններին քարով խփելն արդեն ինչ-որ մի տեղ կայծ էր…

- Սադրանքներն ո՞ւմ կողմից են հրահրված եղել ըստ Ձեզ:

- Ես ոչ մի պատասխան այս պահին չունեմ, քանի որ ապշած եմ ինքս: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ համաքաղաքացիներին, որ ռուբիկոնը չանցան, այսքանով սահմանափակվեց ամեն ինչ ու անդառնալի հետեւանքներ չունեցանք Մարտուն Գրիգորյանի,  սրբազանի, Գեւորգ Կոստանյանի, քաղաքական ակտիվիստների համատեղ ջանքերով:  Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, շուտափույթ ապաքինում: Հուսամ`այլեւս այդ տաքարյուն քայլին մենք չենք գնա: Հայկական ու ռուսական կողմը կկարողանան գտնել այնպիսի ճանապարհ, որ մարդկանց մոտ հարցեր չառաջանան, ոճրագործն էլ կրի իր պատիժը:

- Կարծիք կա, որ  սադրանքները հրահրված են եղել արեւմտյան դրամաշնորհներով սնվող ՀԿ-ների կողմից:

- Չեմ կարող առանց  հիմքի մեղադրանք ներկայացնել, չնայած  հասկանում եմ վարկածի տրամաբանությունը:

- Իշխանությանը երեկ մեղադրում էին գյումրեցիներին կողքին չկանգնելու, նրանց հանդարտեցնելու համար:

- Ես հակառակ կարծիքն էլ եմ կարդացել: Ժողովրդի կողքին կանգնած լինել` չի նշանակում գնալ-էնտեղ կանգնել: Եթե առողջ լինեի, ֆիզիկապես էնտեղ լինեի, դժվար թե մեծ օգուտ բերեի: Իմ ուժերի ներածին չափով կարողացել եմ անել այն, որ նպաստել է գյումրեցիներին այս իրադարձություններից դուրս գալուն: Իշխանություն ասելով` ուզում եմ հասկանալ` նկատի ունեն երկրի իշխանությա՞նը, թե՞ քաղաքային, մարզային իշխանություններին:

- Նկատի ունեն թե քաղաքային իշխանությանը, թե պատգամավորներին, նաեւ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որը երեկ Գյումրիում չէր:

- Ես Գյումրու քաղաքապետի փոխարեն չեմ կարող խոսել,  բայց  ես ինքս զարմացած եմ:

- Որ նա Գյումրիում չէ՞ր երեկ:

- Այո:

 

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում