«ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՌՆԵԼ ԴԱՐՁՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ»
Արխիվ 12-16«ՈՒԶՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԽԱՌՆԵԼ ԴԱՐՁՆԵԼ ՈՒԿՐԱԻՆԱ»
«Գյումրեցիները տեսել են, թե ես որտեղ եմ եղել բոլոր նմանատպ դեպքերի ժամանակ եւ ինչ եմ արել, գյումրեցիները դա շատ լավ գիտեն»,- iravunk.com-ի հետ զրույցում պատասխանելով հարցին, ինչ կաներ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, եթե ինքը լիներ քաղաքապետ ասաց անձամբ պարոն Ղուկասյանը:
Անդրադառնալով երկու օր տեղացող ցույցերին Գյումրիի նախկին քաղաքապետը ասաց.
- Ես հուսով եմ, որ թուլացելէ այդ լարվածությունը, որովհետեւ մեր խոսքը մեծ արժեք ունի այս քաղաքում: Մարդկանց ռազմաբազայի, դեսպանատան վրա տանելը, հայ-ռուսական այս բարեկամությունը խառնելը, դա միայն դրսի ուժերի սարքածն է: Նրանք ուզում են Հայաստանը խառնել, դարձնել Ուկրաինա: Իսկ այդպիսի մարդկանց պետք է հասարակությունից դուրս շպրտել, որպեսզի մեր երիտասարդներին չտանեն կործանման: Դրանից ի՞նչ օգուտ կքաղենք: Իսկ ինչ վերաբերում է այդ ոճրագործին, մենք պետք է հետեւողական լինենք, որ ՌԴ-ում այդ ոճրագործին կամ ցմահ տան կամ գնդակահարեն, բայց ոչ թե երկիրը իրար խառնելու հաշվին:
Հարցին, արդյո՞ք ինքը Գյումրիի ներկայիս քաղաքապետի պես կվարվեր, եւ ողբերգությունից երեք օր անց միայն կժամաներ, Ղուկասյանը ասաց.
- Ես չեմ ուզում այդ մարդու հետ կապված որեւէ մեկնաբանություն անել:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

