ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
Արխիվ 12-16ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆ
ՀՀ Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը 2015 թվականի աշխատանքային տարվա մեկնարկն ազդարարել է Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդարան այցելությամբ: Կոտայքի մարզպետը հանդիպում է ունեցել Թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Առաքել արքեպիկոսպոս Քարամյանի հետ, շնորհավորել Նոր տարվա կապակցությամբ և մարզի հոգևոր առաջնորդի հետ քննարկել 2015 թվականին համար նախատեսված համատեղ ծրագրերի իրականացման մի շարք մանրամասներ:
Այցելության ընթացքում Կոտայքի մարզպետին ուղեկցել են մարզպետի տեղակալներ Կ. Պապոյանը և Կ. Մարգարյանը, Հրազդանի քաղաքապետ Ա. Դանիելյանը, Եղվարդի քաղաքապետ Ն. Սարգսյանը և Ծաղկաձորի քաղաքապետ Ա. Հարությունյանը:
Կոտայքի մարզպետ Ա. Հարությունյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Կոտայքի թեմի առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հանդիպման ընթացքում անդրադարձ են կատարել տարվա ընթացքում մարզպետարանի և առաջնորդարանի համատեղ ջանքերով իրականացվելիք միջոցառումների մեթոդաբանությանը`այդ համատեքստում ընդգծելով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում նախատեսվող մարզային ձեռնարկների հիմնական ուղղությունները:
Հանդիպման ավարտին Կոտայքի մարզպետարանի և Կոտայքի թեմի առաջնորդարանի աշխատակազմերին հանձնարարվել է` հիմք ընդունելով քննարկված սկզբունքները մշակել համատեղ միջոցառումների իրականացման ծրագրեր:
ՇԱՀԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

