ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ. «ԴԵՄ ԵՄ ԱՆՏԵՂԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻՆ»
Արխիվ 12-16ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆԸ` ԳՅՈՒՄՐՈՒ ԴԵՊՔԻ ՄԱՍԻՆ.
«ԴԵՄ ԵՄ ԱՆՏԵՂԻ ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՀԻՍՏԵՐԻԱՅԻՆ»
Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը ճիշտ է համարում գյումրեցիների զայրույթը: «Ես կանգնած եմ գյումրեցիների կողքին, բայց դեմ եմ ավելորդ հակառուսական հիսթերիա տարածելուն: Ավելորդ է, որ այս խնդիրը իրավական, բարոյական դաշտից տեղափոխել աշխարհաքաղաքական դաշտ: Դեմ եմ, որ պահանջում են Ռուսաստանի հետ պայմանագրերի ու հարաբերությունների խզում լինի, դեմ եմ անտեղի հակառուսական հիստերիային: Եթե նման բան անենք, ապա կնշանակի, որ նրանք, ովքեր պլանավորել են այս աղետը, գիտեն մեր էմոցիոնալ տեղը»,- ասաց բանախոսը:
Ինչ վերաբերում է ՀՀ գլխավոր դատախազի Գեւորգ Կոստանյանի հայտարարություններին, դրանք, ըստ ՀԿ-ի նախագահի, ճշմարտության կեսն է, իսկ կիսատ ճշմարտությունը կարող է շատ բորբոքել մեր հասարակությանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

