ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՎՍՏԱՀ ՉԵՄ,ՈՐ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ ՄԻԱՅՆԱԿ Է ԳՈՐԾԵԼ»
Արխիվ 12-16ԼԱՐԻՍԱ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ. «ՎՍՏԱՀ ՉԵՄ,ՈՐ ՊԵՐՄՅԱԿՈՎԸ
ՄԻԱՅՆԱԿ Է ԳՈՐԾԵԼ»
«Ես վստահ չեմ, որ Պերմյակովն է միայն մեղավոր Ավետիսյան ընտանիքի սպանության համար, եւ նա գործել է միայնակ: Դեռեւս ոչ մի ապացույց չկա, որ նա իրոք մենակ է գործել»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Տիկին Ալավերդյանի խոսքով`եթե զինվորը առանց թույլտվության զենքով դուրս է եկել 102-րդ ռազմաբազայից, ապա ռուսական կողմը պետք է այդ մասին տեղյակ պահեր իրավապահներին: «Սա հստակ դասալքություն չէ, քանի որ նման բացատրություն չկա, եւ Պերմյակովն էլ նման բան չի ասել»,- ասաց ՀԿ-ի նախագահը:
Նրա խոսքով` մեն այս օրերին պետք է նշեինք Բաքվի ջարդերի 25-ամյակը, բայց մինչ այսօր մենք շոկային վիճակում ենք:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

