ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ԳՅՈԻՄՐԻՈԻՄ Է
Արխիվ 12-16ԲՀԿ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՎՍՏԱՀԵՑՆՈՒՄ Է` ՀԱՆՑԱԳՈՐԾԸ ԳՅՈԻՄՐԻՈԻՄ Է
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ԲՀԿ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը խոստացել էր ցուցարարներին` գնալ եւ համոզվել` արդյոք Ավետիսյան ընտանիքի սպանության համար մեղադրվող Վալերի Պերմյակովը Գյումրիում է: Քիչ առաջ պատգամավորը հայտարարել է, որ ինքը տեսել է հանցագործին:
Մարտուն Գրիգորյանը կոչ արեց ցուցարարներին գնալ տուն, սակայն ցուցարարները հրաժարվում են:
Ի դեպ, այս պահին չկա ոչ մի ապացույց ո՛չ տեսանկարահանման, ո՛չ լուսանկարի տեսքով, որը եւս մեկ անգամ կհաստատի պատգամավորի այս հայտարարությունը, չնայած, որ նախօրոք դրա մասին խոսվել էր:

