ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ԿՐՔԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀԱՆԴԱՐՏՎՈԻՄ ԵՆ
Արխիվ 12-16ԳՅՈԻՄՐԻՈԻՄ ԿՐՔԵՐՆ ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ՀԱՆԴԱՐՏՎՈԻՄ ԵՆ
Գյումրիում բախումներն ավարտեցին: Լարվածությունն աստիճանաբար հանդարտվում են: Ցուցարարների մի մասը վերադարձել է դատախազության մոտ, որտեղից սկսվել էր բողոքի ակցիան: Ցուցարարները փորձեցին ճեղքել ոստիկանական պատը`հասնելու ՌԴ հյուպատոսարանի շենք, սակայն իրավապահները ամեն կերպ դա թույլ չտվեցին:
Երեւանում`Ազատության հրապարակում, եւս հավաքվել են ցուցարարներ, որոնք սատարում են գյումրեցիներին:
Հիշեցնենք, որ ցուցարարները չէին հավատում, թե Պերմյակովը Հայաստանում է: Նրանք հայտարարում էին, թե նրան հնարավոր է ՌԴ տեղափոխած լինեն:
Լուսանկարը`newsbook.am-ի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

