«ԱՆՀԻՄՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿԵԼԸ»

Արխիվ 12-16

«ԱՆՀԻՄՆ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆ Է ՄԵՐ ՄԵԾԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ ՇԱՀԱՐԿԵԼԸ»

Այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում հյուրընկալված Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆԸ ամփոփելով 2014 թվականը` ՀԳՄ-ի համար, խոսեց նաեւ 2015-ի անելիքների մասին եւ շեշտեց, որ Գրողների միությունում ավանդույթներ կան, որոնք շարունակվելու են նաեւ այս տարի եւս. «Դրանք այն գլխավոր միջոցառումներն են, հանդիպումները, որոնք նպաստում են գրականությունը ընթերցողներին լայն ճանաչելի դարձնելուն: Օրինակ` փետրվարի 19-ին գիրք նվիրելու օրը, Հ. Թումանյանի ծննդյան օրը, մանկական գրքի շաբաթը, Թարգմանչաց տոնը, Գանձայում Տերյանական օրերը, Գորիսում Բակունցյան օրերը, Սեւակի օրը` Զանգակատանը, Սայաթ-Նովայի օրը` Թբիլիսիում, որն իր մեջ ամփոփում է հայ համայնքի մշակույթի գործիչների եւ վրաց մեր գործընկերների հետ հանդիպումները: Դրանք բազմապլան ավանդական օրեր են, որոնք ամեն տարի իրագործվում են»,- ասաց ՀԳՄ նախագահն ու շեշտեց, որ 2014 թվականին այս բոլորն իրականացրել են ՀԳՄ-ի հնարավորությունների սահմաններում:

«Իրավունքի» այն հարցին, թե այսօր Հայաստանում գործող երեք գրողների միությունները` հնարավո՞ր է միավորվեն ու 100-ամյա տարելիցի հետ կապված ծրագրերը համատեղ իրականցնեն, ՀԳՄ նախագահը հետաքրքրվեց.

- Ո՞ր 3 միությունների մասին է խոսքը:

- Կան Երեւանի գրողների, Հայ գրողների եւ Հայաստանի գրողների միություններ:

- Ես գիտեմ մի գրողների միություն, որն իր մեջ գրողներ ունի: Եթե Երեւանի գրողների միությունն է` Աբգարի հետ մենք շփումներ ունենք, բայց ես կուզեի տեսնել նրանց գրողների գործունեությունը, գրական գրվածքները: Ցանկությունս դրական է, ճանաչենք` կապ չունի, թե նա որ գրողների միության անդամ է, ուզում եք գրողների 30 միություն թող լինի, կարեւորը ոչ թե միությունն է, այլ այն գրականությունը, որը ստեղծում են այդ միության անդամները: Իսկ այդ Հայ գրողների միության հետ ես ծանոթ չեմ:

- Որքան գիտեմ` իրենց ու Ձեր միությունների միջեւ դատական պրոցեսներ էլ են եղել:

- Դատական պրոցեսը նրանք պարտվել են: Կարծում եմ` անհիմն ցանկություն է մեր մեծերի անունները շահարկելը: Սերո Խանզադյանը իր դիմումի համաձայն` հետ է վերադարձել Գրողների միություն, բնականաբար, իր  կենդանության օրոք: Այդ գրողների միություն կոչվածի` Հայ գրողների միության մասին, ուղղակի ձեզանից եմ լսում:

 

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

Հ.Գ. Նյութն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում