ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ. «ԴԱ ԷԼ ԻՆՉԻ՞ Է ԱՐԺԱՆԻ, ԵԹԵ ՈՉ ՄԱՀԱՊԱՏԺԻ»
Արխիվ 12-16ԷԴՈՒԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ.
«ԴԱ ԷԼ ԻՆՉԻ՞ Է ԱՐԺԱՆԻ, ԵԹԵ ՈՉ ՄԱՀԱՊԱՏԺԻ»
Հայաստանի գրողների միության նախագահ ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆՆ այսօր «Ազդակ» լրագրողական ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ցավով անդրադարձավ եւ դատապարտեց օրերս Գյումրիում ռուս ժամկետային զինծառայողի կողմից տեղի ունեցած ոճրագործությանը. «Ճիվաղային այդ ոճիրը ո՞վ չի դատապարտի, դա ցավ է: Մեր իրավաբաններին, հետաքննիչներին ուղղակի ստիպում ենք, պահանջում ու հավատով լցվում, որ նրանք պիտի ճշմարտությունը վեր հանեն եւ հավուր պատշաճի պատժեն նրան: Ցավոք, Հայաստանում մահապատիժը, գնդակահարությունը հանեցին, իսկ դա էլ ինչի՞ է արժանի, եթե ոչ` միայն մահապատժի: Մի խոսքով, այն երկիրը թող դատի դրան, որն ունի գերագույն պատիժ: Ի՞նչ իմանանք` այդ մարդը մենակ է կատարել այդ ոճրագործությունը, թե մի քանի հոգով են եղել, այդ հարցը պիտի պարզվի եւ անպայման պիտի պատժվեն նաեւ զորակայանի հրամանատարները, այն անմիջական ղեկավարները, որոնք չեն կարողացել զորակայանի կյանքը կարգավորել»:
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

