ՍՄԲԱՏՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

Արխիվ 12-16

ՍՄԲԱՏՅԱՆԸ ՂԵԿԱՎԱՐԵԼ Է ԿՈՐԵԱՅԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

 

Հունվարի 14-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր ՍԵՐԳԵՅ ՍՄԲԱՏՅԱՆԸ ղեկավարել է Կորեայի կամերային նվագախումբը։ Համերգը կայացել է Սեուլի արվեստների կենտրոնի համերգասրահում։ Այդ մասին «Իրավունքը» տեղեկացավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:

Համերգն առանձնահատուկ է եղել իր ձևաչափով. երեկոյի շրջանակներում միահյուսվել էին դասական երաժշտությունն ու գրականությունը։ Հանդիսատեսն ականատես եղավ 20-րդ դարի 2-րդ կեսի ամենանշանավոր երաժշտական գործիչ Ալֆրեդ Շնիտկեի Դաշնամուրի և լարային նվագախմբի կոնցերտի կատարման և Լատինական Ամերիկայի ամենահետաքրքիր գրողներից մեկի՝ Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի ընթերցանության միաժամանակյա համադրությանը: «Հերոսների և գերեզմանների մասին» նովելը համարվում է 20-րդ դարի արգենտինական լավագույն վեպերից մեկը՝ այսպես կոչված, «կախարդական ռեալիզմ» ուղղության փայլուն նմուշ, որի հիմնադիրները Սաբատոյի հետ միասին Բորխեսը, Ամադուն ու Մարկեսն են:

Համերգային ծրագրի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկան դաշնակահար Քսենիա Կոգանը, սոպրանո Յերեե Սուհը և ասմունքող, հոլիվուդյան դերասան Ջոն Մալկովիչը:

Նշենք, որ Ջոն Մալկովիչն աշխարհահռչակ հոլիվուդյան դերասան է, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ, ով 1978թ. իր առաջին դերի մարմնավորման պահից մինչ օրս նկարահանվել է 172 ֆիլմերում, հանդես է եկել բազմաթիվ թատերական ներկայացումներում: Մալկովիչն արժանացել է բազում հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2 «Օսկար», 3 «Ոսկե գլոբուս», 3 «Էմմի» և այլն:

 

Վ. ՄՈՒՐԱԴՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում