ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. «ՀԱՍԿԱՆՈԻՄ ԵՄ ՁԵՐ ՑԱՍՈԻՄԸ, ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ԷԼ ԸՆՏԱՆԻՔ ՈԻՆԵՄ»
Արխիվ 12-16ՀՀ ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶ. «ՀԱՍԿԱՆՈԻՄ ԵՄ ՁԵՐ ՑԱՍՈԻՄԸ, ՔԱՆԻ ՈՐ ԵՍ ԷԼ ԸՆՏԱՆԻՔ ՈԻՆԵՄ»
Շիրակի մարզի դատախազության դիմաց գյումրեցիների բողոքի ակցիան շարունակվում է: ՀՀ դատախազ Գեւորգ Կոստանյանը ակցիայի մասնակիցների պահանջով դուրս եկավ դատախազության շենքից եւ պատասխանեց ակցիայի մասնակիցների միակ պահանջին` Ավետիսյան ընտանիքի սպանության համար մեղադրվող Պերմյակովին դատել ՀՀ դատարանում:
ՀՀ գլխավոր դատախազն ասաց, որ ինքը հասկանում է հավաքվածների ցասումը, քանի որ ընտանիք ունի. «Էդ սրիկան կկրի իր պատիժը օրենքի ամբողջ խստությամբ: Բայց այն, ինչ դուք ուզում եք, կարող ենք հասնել իրավական ճանապարհով»:
Պրն Կոստանյանի խոսքով` հարուցված է երկու քրեական գոր հայ եւ ռուս իրավապահների կողմից: «Մեր քննիչները հիմա ռուսական ռազմաբազայում են»,-ասաց Կոստանյանը:
Ի դեպ, Շիրակի մարզի դատախազության մոտ հավաքվածներին է միացել նաեւ «Ժառանգություն» խմբակցության ամերիկայում վերջերս ուսուցանած պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով փորձում էր Գեւորգ Կոստանյանի հետ վեճ սարքել մի քանի զուտ իրավական հարցերի շուրջ:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

