Մոտ 25-30 քաղաքացի ցույց արեցին ՌԴ դեսպատանատան առաջ
Արխիվ 12-16Մոտ 25-30 քաղաքացի ցույց արեցին ՌԴ դեսպատանատան առաջ
Երևանում ՌԴ դեսպանատան առջեւ մոտ 25-30 քաղաքացիներ բողոքի ցույց արեցին է: Քաղաքացիները պահանջում էին Ռուսաստանից` Հայաստանին հանձնել Գյումրիի ոճրագործության հեղինակին, թեեւ բազմիցս ասվել է, որ հանցագործը դատվելու է ՀՀ-ում: Ոստիկանությունը փակել է Գրիգոր Լուսավորչի պողոտայի վրա գտնվող ՌԴ դեսպանատան մուտքը: Ցուցարարների պաստառների վրա Ռուսաստանին վիրավորող գրություններ էին գրված, եւ նրանք սադրիչ վանկարկումներով էին հանդես գալիս: Առաջացել էր լարված վիճակ, քաշքշուկ` ոստիկանների ու քաղաքացիների միջև, որի արդյունքում բերման են ենթարկվել կինոռեժիսոր, Սլավոնական համալսարանի դասախոս Տիգրան Խզմալյանը, Պարսկաստանից փախած սադրիչ Վարդկեզ Գասպարիին և մի քանի չափից ավելի ակտիվ ցուցարարների, ով հայտնի են իրենց հակառուսական դիրքորոշումներով եւ արեվմտըան շահերի սպասարկումով: Ակնհայտ է, որ հակառուսական միջոցառումների մշտական մասնակիցները, քրեական հանցագործությունը ազգային պատկանելիության դաշտ տեղափոխելով, ոչ թե մտահոգված էին ողբերգությամբ, այլ հարմար առիթ էին գտել Ռուսաստանի վրա ցեխ շպռտելու համար:
Ցույցի ինֆորմացիոն հովանավորներն էին ամերիկյան եւ եւրոպական ֆինանսավորում ստացող ԶԼՄ-ները:

