Տեր-Պետրոսյանն իր համար հետադարձի ուղիներ է ապահովում

Արխիվ 12-16

Տեր-Պետրոսյանն իր համար հետադարձի

ուղիներ է ապահովում


Ավանդույթի համաձայն, ամենատարբեր կազմակերպություններն ու կառույցները Ամանորից առաջ իրենց աշխատակիցների համար կազմակերպում են այսպես կոչված կորպորատիվ երեկույթներ` հին տարին ճանապարհելու և նորը դիմավորելու նպատակով; Գործող ավանդույթից հեռու չեն մնացել նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչները և նախորդ տարեվերջին իրենց կուսակիցների համար կազմակերպել են կորպորատիվ երեկույթ: Միջոցառմանը մասնակցել է անձամբ Կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը:

“Մուսալեռ” ռեստորանում անցկացված կուսակցական կորպորատիվի ընթացքում Տեր-Պետրոսյանը հանդես է եկել կարճ ելույթով և անդրադարձել ԲՀԿ-ի հետ համագործակցությանը: Հարկ չկա անդրադառնալ ելույթի բովանդակությանը, քանի որ այդ մասին մամուլում մանրամասն գրվեց և, բնականաբար, հերքվեց ՀԱԿ-ի մամլո խոսնակի կողմից:

Այս հավաքույթում առավել ուշագրավ է եղել հյուրերի կազմը: Ըստ ներկաների, հրավիրյալների թվում են եղել նաև “Ազատամարտիկների դաշինքի” մի քանի ներկայացուցիչներ, այդ թվում` Ռազմիկ Պետրոսյանը (Ապարանցի Ռազ) և ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը: Բանն այն է, որ ըստ մամուլի չհերքված հրապարակումների` “Ազատամարտիկների դաշինքը” ֆինանսավորվում է ԲՀԿ-ի կողմից և Ռուբեն Գեւորգյանի (Ծաղիկ Ռուբոյի) ղեկավարած “Երդվյալ ազատամարտիկների միության” հետ միասին հանդիսանում է ԲՀԿ-ի “այլընտրանքային” Երկրապահը: Բայց ստացվում է, որ ֆինանսապես կապված լինելով ԲՀԿ-ի հետ, “Ազատամարտիկների դաշինքը” գաղափարապես սնվում է ՀԱԿ-ից ու նրա լիդերից` Լևոն Տեր-Պետրոսյանից: Այս պնդման պատճառը միայն ՀԱԿ-ի հավաքներին նրանց ներկայանալը չէ. ինչպես հայտնի է` ՀԱԿ-ը Ազատության հրապարակում նստացույցերի կողմնակից է, իսկ ԲՀԿ-ն դրան դեմ է: Եվ այս հակասության ֆոնին նշված ազատամարտիկները հայտարարեցին, որ իրենք այլևս “եռյակի” հանրահավաքներին չեն մասնակցի և դրանց կմիանան միայն այն դեպքում, երբ սկսվեն նստացույցերն ու ակտիվ գործողությունները: Ի դեպ, ասում են, որ այս հայտարարությունը խիստ բացասական է ընդունվել ԲՀԿ-ի կողմից:

Զարմանալ պետք չէ, քանի որ այս գործելակերպը լիովին տեղավորվում է Տեր-Պետրոսյանի ոճի մեջ. նրա ղեկավարած ՀԱԿ-ը նույնպես ֆինանսական կախվածության մեջ է ԲՀԿ-ից, սակայն քաղաքականապես փորձում է մնալ անկախ, չնայած նրան, որ կոնգրեսականները հրապարակայնորեն գովաբանում են և ԲՀԿ-ին, և նրա ղեկավարին` նրանց վրա թողնելով նաև “եռյակի” գաղափարական առաջնորդությունը: ՀԱԿ-ի քաղաքական անկախության դրսևորումներից էր նաև այն, որ իրենք չեն մասնակցելու հունվարի 20-ին Ծառուկյանի կազմակերպած հավաքին: Սրանով Տեր-Պետրոսյանն իր համար հետադարձի ուղիներ է ապահովում, որպեսզի “եռյակի” անխուսափելի տապալումից հետո չմնա քաղաքական փլատակների տակ:

Սպասենք, բան չմնաց:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում