Յ.ՄՈՎՍԻՍՅԱՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՊԱՐՏՔՆ Է ՕԳՆԵԼ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Արխիվ 12-16Յ.ՄՈՎՍԻՍՅԱՆ. ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ՊԱՐՏՔՆ Է ՕԳՆԵԼ ՓՈՔՐԻԿ ՀՐԵՇՏԱԿ ՍԵՐՅՈԺԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ
Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, հայտնելով իր ցավակցությունը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության կապակցությամբ.«Հանգչեք խաղաղությամբ, Ավետիսյանների ընտանիք: Աշխարհում գտնվող յուրաքանչյուր հայի պարտքն է օգնել եւ աջակցել փոքրիկ հրեշտակ Սերյոժա Ավետիսյանին: Մեր քաղաքը՝ Գյումրին, շատ ծանր պահեր է ունեցել: Այն մեզ դարձրել է ավելի ուժեղ: Եկեք միասին հաղթահարենք այս դժվարությունը: Հայերը անպարտելի են, երբ միասնական են: Աստված ձեզ պահապան»,- գրել է Մովսիսյանը:
Հիշեցնենք, որ Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը սպանել է Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, ողջ է մնացել միայն 6 ամսական փոքրիկ Սերյոժա Ավետիսյանը, երեխան գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են փոքրիկի վիճակի կայունացման համար:
ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

