ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ`ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈԻԹՅԱՆ ԱՌԱՋ
Արխիվ 12-16ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ`ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈԻԹՅԱՆ ԱՌԱՋ
Ավետիսյան ընտանիքի սպանությունից հետո Գյումրիում կարծես թե կրքերը չեն հանդարտվում: «Իրավունքի» հետ զրույցում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ ինքն այս պահին մասնակցում է Ավետիսյանների ընտանիքի թաղման արարողությանը եւ կարող է միայն ասել, որ Շիրակի դատախազության դիմաց ցուցարարներ կան, որոնք հավաքվել են իրենց պահանջների կատարման համար: «Ես այլ բան չեմ կարող ասել, այդքանը գիտեմ»,- ասաց մարզպետը:
Հիշեցնենք` այսօր ժամը 17:00-ին Շիրակի մարզի դատախազության առաջ իրենց պահանջի` Պերմյակովին ՀՀ-ում դատելու համար ցուցարարներ էին հավաքվել:

