ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄՈԶԻՉ ՉԷ «ԺԱՌԱՆԳՈԻԹՅԱՆ» ՈԻ ՀԱԿ-Ի ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ. ՏԵՍԱՆՅՈԻԹ
Արխիվ 12-16ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՄՈԶԻՉ ՉԷ «ԺԱՌԱՆԳՈԻԹՅԱՆ» ՈԻ
ՀԱԿ-Ի ՉՄԱՍՆԱԿՑԵԼԸ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ.
ՏԵՍԱՆՅՈԻԹ
Հունվարի 20-ին «Մուլտի Գրանդ» հյուրանոցի կոնֆերանսների դահլիճում ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ տեղի կունենա խորհրդաժողով: ԲՀԿ անդամ Վարդան Բոստանջյանից «Իրավունքը» հետաքրքրվեց, եթե խորհրդաժողովում քննարկվելու է երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, ինչու է այն անցկացվում հյուրանոցում: «Դա որեւէ նշանակություն չունի: Բացի այդ` որոշ դեպքերում դժվարություն է առաջանում կառավարության տունը կամ այլ շենքեր»,- ասաց նախկին պատգամավորը:
Ինչու ՀԱԿ-ն ու «Ժառանգության» առաջնորդը չեն մասնակցելու խորհրդաժողովին, հետաքրքրվեցինք ԲՀԿ անդամից: «Դժվարանում եմ ասել, բայց եթե խորանայի մեկնաբանությունների մեջ, ինձ համար համոզիչ չէր լինի»,- պատասխանեց քաղաքական գործիչը:
Մանրամասները` տեսանյութում
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

