ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈԻՄԸ ԿԱՊՎԱԾ Է ՌՈԻԲԼՈԻ ԿԱՐԳԱՐՎՈՐՄԱՆ ՀԵՏ»
Արխիվ 12-16ՏՆՏԵՍԱԳԵՏ. «ԴՐԱՄԻ ԱՐԺԵՎՈՐՈԻՄԸ ԿԱՊՎԱԾ Է ՌՈԻԲԼՈԻ ԿԱՐԳԱՐՎՈՐՄԱՆ ՀԵՏ»
«Մտածել հայկական դրամը կարժեւվորբի, թե ոչ… կլինի այնպես, ինչ վիճակում որ ռուբլին է»,- այսօրվա մամլո ասուլիսում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Ըստ նրա` ռուբլին հայտնվել է տնտեսական ոչ նորմալ հարաբերությունների դաշտում, հետեւաբար դրամի արժեւորումը կապված է ռուբլու կարգավորման հետ:
Դրամի արժեզրկում, ըստ Բոստանջյանի, չի լինի, եթե Հայաստանը ունենա տնտեսություն:
Հայաստանի`ԵՏՄ-ի անդամակցության մասին խոսելիս Վարդան Բոստանջյանն էլ ասաց, որ անդամակցության մասին լավ կամ վատ առայժմ չենք կարող խոսել. «Լրիվ մեկուսացվածության պայմաներում ոչնչի չէինք հասնի: Մենք պետք է կարողանանք մեր պոտենցիալն օգտագործել, եւ մեր երկիրը ճիշտ կառավարել, որպեսզի անդամակցությունից կարողանանք օգտվել»:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

