ՎԱՐԴԱՆԻԿԸ` ՀԻՆ ԵՐԳԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Արխիվ 12-16
ՎԱՐԴԱՆԻԿԸ` ՀԻՆ ԵՐԳԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲՀազար գավաթ էլ գարեջուր ունենաս
Ահդ եկավ` պիտի երթաս:
ԵՐԿՈՒ ՎԱԽԸ ՄԻ ՄԱՀ Ա
Ըստ դիաբետիկների` հենց Վարդան Ղուկասյանի տղան Բալասանյանների տան մոտով անցնում է, Սամվել Բալասանյանի արյան մեջ գարեջրի տոկոսը բարձրանում է:
% % %
ՐԱՖՖԻԻԶՄ
Ըստ քաղտեխնոլոգների` "Ժառանգությունը" միթեւանի կուսակցություն է, քանի որ Թեւանի մնալ-չմնալուց էր կախված "Ժառանգության" քաղաքական ապագան:
% % %
ԳՅԱԴԱՆԵՐԻ
ԺԱՄԱՆԱԿԸ
Ըստ Արմեն Ռուստամյանի` Վանո Սիրադեղյանը սկսել է աշխատել "Չաթլախների ժամանակը" նոր արդի պատմավավերագրական վեպի վրա:
% % %
И НА СТАРУХУ БЫВАЕТ ПРОРУХА
("ՀՅԴ-Ն ՄՏՈՐՈՒՄ Է` ՄՆԱԼ ՀՀԿ-Ի,
ԹԵ ԴԱՌՆԱԼ ԲՀԿ-Ի ԿՑՈՐԴԸ")
Ըստ քաղաքագետների միության` ՀՅԴ-ին ուղղակի կցող չկա, իսկ սեփական ուժերով էլ չի կարող` արդեն չափազանց ծեր է:
ՕԴԻՑ ՓՈՂ ՇԻՆԵՑ ԹՌԱՎ
(ՄԻԿԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ` ՀԱՅԱՍՏԱՆԸ
ԱՆՎԵՐԱԴԱՐՁ ԼՔԵԼՈՒ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ինչպես ասում էր Յուրի Գագարինը` թռանք:
ԼՅՈՒԴՄԻԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ
ՀԵՏՄԻՏԻՆԳԱՅԻՆ
ՄՏՈՐՈՒՄՆԵՐԻՑ
Լեւոն Տեր-Պետրոսյանը մարտի 1-ին եկավ պոտենցիալ Մայդան եւ այն ինմպոտենցիալ դարձրեց:
% % %
ԽՈՍՈՒՄ ԵՆՔ ՀԱՅԵՐԵՆ,
ԲԱՅՑ ՏԱՐԲԵՐ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ
(ՎԱՐՉԱՊԵՏԻ. "ԿԱՄ-ԿԱՄԻ ՍԿԶԲՈՒՆՔԸ ՀՀ-Ի ՀԱՄԱՐ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է, ԱՌԱՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՄՈՏԵՑՈՒՄԸ ԵՎ-ԵՎ-Ն Է" ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ)
Ըստ լոգոպետների միջազգային ասոցիացիայի` իշխանությունները եւ-եւ են անում, իսկ ընդդիմությունը կամ-կամում է:
% % %
ՈՎ` ԷՇ, ՄԵՆՔ` ՓԱԼԱՆ
Ըստ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի` եթե ՕԵԿ-ը կոալիցիայից դուրս գալով ուզում է կրկին կուսանալ, ապա նախարարներն եւ մնացած պաշտոնյաներն ՕԵԿ-ից դուրս գալով` շարունակում են հաճույք ստանալ:
ԷՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԲՈՂՋԱՑՆԵԼՈՒ
ՆՊԱՏԱԿՈՎ
Ըստ Կանանց միջազգային լիգայի` Հայաստանում կանանց միամսյակ է սահմանվել մարտի 8-ից ապրիլի 7-ը, որպեսզի ներառվեն նաեւ "պառվի ուլերը":
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
Խելոք հավը գարնանը ձվերի վրա թուխս է նստում, իսկ անխելքն այն նվիրում է արդարադատությանը:
ԵՐՐՈՐԴ ՍԵՌԻ ԽԵՐԸ
(ԲԵԼԳԻԱՅՈՒՄ ԵՎ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԶԳԱՅՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԻՑ ՀԵՏՈ)
Ըստ Հռոմի պապի` Եվրոպայում մինչեւ դանակը Կոնչիտային չհասավ, ազգայնականները չարթնացան:
ՄԵՐՆ ՈՒՐԻՇ Ա
Ամբողջ աշխարհում մայիսի 1-ը Աշխատավորների օրն է, իսկ Հայաստանում` խոպանչիների:
% % %
ՄԵՂԱ-ՄԵՂԱ
Կոնչիտայի հաղթանակից հետո սատանիստները խաչակնքվել են, եւ ասել մեղա քեզ տեր Աստված:
% % %
ՀԱՄԲՈՒՐԵԼՈՎ ԵՆ ՀԵՌԱՑԵԼ
(ՀՈԿՏԵՄԲԵՐԻՑ ՍԿՍԱԾ`
ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆՈՒՄ
80-ԻՑ ԱՎԵԼԻ ԴԱՏԱԽԱԶՆԵՐ
ԱԶԱՏԵԼՈՒ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Արարատյան Հայրապետական թեմի` ուսումնասիրելով գլխավոր դատախազության կադրային փոփոխությունները, եկել են այն եզրահանգման, որ ութ ամսվա ընթացքում դատախազության դռները ավելի շատ մարդ է համբուրել, քան որեւէ սրբավայր:
ՓԱՅԼԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ
ՏՐՏՈՒՆՋԸ
Էս ինչ զուլում երկիր ա, Աշոտ Սուքիասյանին բերում ես, Տիգրան Սարգսյանն է հեռանում երկրից...
% % %
ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության` Հայաստանում "Սառցե դույլ" ֆլեշմոբից ունեցել ենք 6 վիրավոր, 4 ցրտահարված եւ 1 կլինիկական մահ:
ԼՌՈՒԹՅԱՆ ՍԻՄՖՈՆԻԱ
Եթե իշխանությունների համար ընդդիմության լռությունը ոսկի է, ապա Քառյակի համար այն հավասար է ՎպՐՑՉՈÿ ՑՌՔՌվՈ-ի:
% % %
ՊՈՒՏԻՆԸ ՎՐԱՑ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Որ ասում էի` Սահակաշվիլին փախած դեմք ա:
% % %
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
Էդիկը Էրդողանի երդմնակալությանը գնալուց հրաժարվողը չի:
ՇԱԲԱԹՎԱ ՀԱՐՑԸ
ՀՅԴ-ին դրդեցի՞ն, թե՞ բրդեցին դեպի իշխանություն:
% % %
ԶԱՐՈՒՀԻ ՓՈՍՏԱՆՋՅԱՆԻ
ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ
Ըստ Զարուհի Փոստանջյանի` եթե ամբողջական իշխանափոխության հարցը չի բարձրացվում, ուրեմն` ընդդիմությանը սպասվում է ոչ թե թեժ աշուն, այլ` գեժ աշուն:
% % %
ՆՈՍՏԱԼԳԻԱ
Ըստ "Դոլչե Գաբանա" նորաձեւության ատելեի` ոստիկանության նոր համազգեստը ռազմական ոստիկանության հին համազգեստն է, միայն գույնն է խամրած:
% % %
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ
Ըստ մարդաբանների ուսումնասիրության` ոչ իշխանական "եռյակի" 2,5 մասը ԲՀԿ-ն է, 0,5-ը` մնացածը:
ՄԻԼԻԱՐԴ ՉԷ, ՄԻԼԻՈՆ Ա
Ըստ "Ֆորբս" հանդեսի, "Սիստեմայի" բաժնետոմսերի 25%-ն արժեզրկվելուց հետո միլիարդատեր Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց միլիոնատերերի ցուցակ:
% % %
ՔԱՌՅԱԿԱՊԱՇՏՊԱՆ
ՆՈՐ ԱՍԱՑՎԱԾՔ
Երբ ՀՅԴ-ի տեղը դատարկ է մնում, ՀԺԿ-ն են կցակարում:
% % %
ԽԱՄ ՀՈՂԻ ԳԱԶԱՐ
Ըստ Զարուհի Փոստանջյանի` "եռյակը" "նարնջագույն" հեղափոխության պլանկեն այնքան իջեցեց, որ գազարագույն դարձավ:
% % %
ՄԻՔՍ ՖԱԿՏՈՐ
Ըստ երաժշտաքննադատների` հոկտեմբերի 24-ին եռյակի առաջնորդները հանդես են գալու ֆանագրամայով:
ՀԻՆ ՕՐԵՐԻ ԵՐԳԸ
Ըստ ինտերպոլի` Լեւոն Զուրաբյանը "եռյակում" Վանո Սիրադեղյանի տեղապահ է աշխատում:
% % %
ՀԱԿԱԴԱՐՁ ՌԵԱԿՑԻԱ
Ըստ քաղտեխնոլոգների` նայելով եռյակում տիրող հակադրություններին, գալիս են այն եզրահանգման, որ իրավիճակը սրվելու փոխարեն կբթանա...
% % %
ՀԻՆ ԱՆԵԿԴՈՏԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Ըստ վիճվարչության` սովետի տարիներին Հայաստանում ընդամենը մի քանի գոմիկ կար, ուղղակի զարմանալի է, թե այսքան գոմիկ ու գոմիկապաշտպան ումից են ծնվել:
% % %
ԲՀԿ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ` ԼՏՊ-ԻՆ
Լեւոն, էլ շտաբ չգաս...
ԵՐԿՈՒՍԸ ՄԵԿԻ ԴԵՄ
Ըստ վերլուծաբանների` եռյակի ներսի հակասությունները կամաց-կամաց վերածվում է իքի-բիր հակամարտության:
% % %
ԿՐԱԿԻ ԿՏՈՐ ԵՆ
(ՄԱՐԶԱՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐԻ
ՇՈԳԵԲԱՂՆԻՔԻ ՀՐԴԵՀԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ ՀՀԿ երիտասարդական կառույցի նախագահ Կարեն Ավագյանի` երիտասարդների հետ շոգեբաղնիքում այնպես են տժժացել, որ հրդեհ ա բռնկվել:
% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԻ ՆՄԱՆՈՒԹՅԱՄԲ
Երբ Հերմինե Նաղդալյանը չի գնում Հռոմի պապի մոտ, Հռոմի պապն է գալիս Հերմինե Նաղդալյանի մոտ:
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱ
(ՀԱԿ-ՈՒՄ ԵՎ "ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՈՒՄ"
ՆԵՐՔԻՆ ԸՆԴՎԶՈՒՄՆԵՐԻ ԼՈՒՐԵՐԻ
ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղվերլուծաբանների` "Սորոս"-ը Հայաստանի ընդդիմությանը հեղափոխության համար տրամադրվելիք գումարը այնքան ա նվազեցրել, որ հազիվ հերիքում ա մենակ ներքին խռովություններ կազմակերպելու համար:
% % %
ՈՐՏԵՂ ՀԱՅ, ԱՅՆՏԵՂ ՎԱՅ
(ՀՐԱՆՏ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՈՐԴԻՆԵՐԸ
ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԾԱՂԿՈՂ ԻՐԵՆՑ
ԲԻԶՆԵՍՈՒՄ ՀԱՅԵՐ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ` ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
"Գրանդ Քենդի" հոլդինգից հայտնում են, որ նրանք այդ քայլով նպաստում են վրացահայերի հայրենադարձությանը:
% % %
ՕՏԱՐ ԽԱՂԵՐ
ՀՀ Կենտրոնական բանկը վերջին շաբաթներին սկսել է նկարահանել "Դոլարի դրամատիկական արկածները Հայաստանում" նոր տրագիկոմեդիան:
% % %
ԳԱԼՈՒԲՈՅՆԵՐԻՆ ԳԱԼՈՒԲՈՅՈՒԹՅՈՒՆ
ԱՄՆ դեսպանատունը, որպես պատիժ, վատ աշխատանքի համար Ամանորից առաջ գրանտակերների գրանտները որոշել է վճարել ՌԴ ռուբլով:
% % %
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԸՆԿՈՒՅԶԻ ՄԻՋՈՒԿԻ ԵՎ ՆՈՐ ՏԱՐՎԱ ՄԹԵՐՔՆԵՐԻ ԹԱՆԿԱՑՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Չունեմ չարազ, մանդարին, գրողի ծոցը հին տարին:
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Անգլիական Սկոտլանդ Յարդից հայտնում են, որ Ստյոպա Սաֆարյանը, դեռեւս Անգլիայում վերապատրաստվելու ժամանակ, անգլիական րՏրՌրՍՌ-ն գերադասել է հայկական տոլմայից:
ՄԵՂԱ-ՄԵՂԱ
Կոնչիտայի հաղթանակից հետո սատանիստները խաչակնքվել են, եւ ասել մեղա քեզ տեր Աստված:
% % %
ՍՈԴՈՄ-ԳՈՄՈՐ
(ՀԱՐՎԱՐԴԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՉԵՂԱՐԿԵԼ ԵՆ ՍԱՏԱՆԱՅԱԿԱՆ ՍԵՎ ՊԱՏԱՐԱԳԸ
ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ Դժոխք-պրեսի` սատանայական սեւ պատարագը չեղարկել են, քանի որ Կոնչիտայի ՙԵվրատեսիլի՚ հաղթանակը սեւ պատարագը կտրում ա:
% % %
ՀԵՏԵՎՐԱՏԵՍԻԼՅԱՆ ՔԱՌՅԱԿ
Ըստ քաղտեխնոլոգների` ՙԵվրատեսիլից՚ հետո պարզ դարձավ, որ ընդդիմադիր քառյակի մի մասը ռուսամետ է, մի մասը` եվրոպամետ, իսկ Ստյոպա Սաֆարյանը` կոնչիտամետ:
1998 ԹՎԻ ԼՏՊ-Ի
ՀԱՅՏՆԻ ԵԼՈՒՅԹԻ ՈՃՈՎ
(ՈՒՈՐԼԻՔԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԼՂՀ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է`
ԴԱՎԻԹ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ՙԵվրատեսիլից՚ հայտնում են, որ Դավիթ Շահնազարյանը դավաճանությունը սարքել ա օճառ, որ փափուկ մտնի Ամերիկայի Ուորլիքը:
% % %
ԿՈՒՇՏԸ ՀԱՅՐԵՆԻՔ ՉԻ ՃԱՆԱՉՈՒՄ
(ՆԱԽԿԻՆ ՖԻՆՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ
ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՊՐՈՍ ՓՈՂԵՐ ՓԱԽՑՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ օֆշորային պատմության Կիպրոսի հունական մասի ուսումնասիրությունները ավարտել են, հիմա անցել են թուրքական մասին:
% % %
ՎԱՀԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՏՐՈՐՎԱԾ
ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
Ըստ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի` ծանոթանալով Աղվան Վարդանյանի ՙԵլք երկրից՚ բանաստեղծությունների ժողովածուին, հասկանում ես, որ Դաշնակցությունը ոչ թե դիվանագիտական աշխատանքի է գնում, այլ կամաց-կամաց ցվրվում է:
% % %
ՎԱՍՏԱԿԸ
ԳՆԱՀԱՏՎԵՑ
ԱԺ-ում ընդունվել է նոր օրենք, որը սահմանում է վաստակավոր դավաճանի կոչում հատուկ Ալիկ Արզումանյանի համար:

