«ՀՈՎԵՐ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ ԵՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ

Արխիվ 12-16

«ՀՈՎԵՐ» ԵՐԳՉԱԽՄԲԻ ՆՈՐ ՁԱՅՆԱՍԿԱՎԱՌԱԿԸ ԵՎ ՀԱՄԵՐԳԱՅԻՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ` ՆՎԻՐՎԱԾ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ


«Հովեր» պետական կամերային երգչախումբը բաց է կամերային խմբերգային ժանրի բոլոր դրսևորումների համար: Երգչախումբը հանդես է եկել խմբերգային ներկայացումներով, մեծակտավ վոկալ-սիմֆոնիկ, օպերային, կամերային ժանրերի ավանդական և փորձարարական նախագծերով: Համագործակցում է ՀՊՖՆ-ի, ԵԿՊՆ-ի և Մենակատարների անսամբլի, ինչպես և «Երևանյան հեռանկարներ» փառատոնի հետ: Երգչախմբի ծրագիրը բազմազան է և բազմաբնույթ: «Հովերը» հանդիսանում է հայ կոմպոզիտորների մի շարք գործերի ստեղծման նախաձեռնողն ու առաջին կատարողը (հեղինակներ՝ Վ. Շարաֆյան, Ա. Ավանեսով, Ա. Ազիզյան. Ս. Երկանյան, Ե. Երկանյան, Ս. Բաբաթորոսյան):

Համերգներով հանդես է եկել Իտալիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Ռուսաստանում, Վրաստանում, Լեհաստանում, Թայվանում և Բելգիայում: Մասնակցել է մի շարք մրցույթ-փառատոների: Հանդես է եկել “Teatro Dal Verme”,  “Cité de la Musique”,  “Le Quartz” հեղինակավոր համերգասրահներում:

Երգչախումբը մասնակցել է գեղարվեստական ֆիլմերի երաժշտական ձեւավորումներին. « Արարատ» (ռեժ. Ա. Էգոյան), «Արտույտների ագարակը» (ռեժ. Տավիանի եղբայրներ), «Նամուս» (ARTE ստուդիայի վերականգնված տարբերակ ) և այլն: Ս. Գուբայդուլինայի, Ռ. Շչեդրինի, Ք. Պենդերեցկու, Գ. Կանչելիի և մի շարք այլ մեծանուն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների  «Հովերի» կատարումները արժանացել են բարձր գնահատականների:

2011 թ.-ից  «Հովերը» ակտիվորեն աշխատում է Կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում:

Իր գործունեության 20-ամյակի առիթով «Հովեր» կամերային երգչախումբը պարգևատրվել է  ՀՀ Մշակույթի նախարարության Ոսկե մեդալով:

2013թ-ից  «Հովեր» պետական կամերային երգչախմբի  գլխավոր գործընկերոջ պարտականությունները ստանձնել է ՎիվաՍել-ՄՏՍ-ը (ընկերության գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյան): Այս հանգամանքը երգչախմբի համար նոր, կարևորագույն փուլ հանդիսացավ` խթանելով նրա գեղարվեստական գործունեությունը, պայմաններ ստեղծելով իր մտահղացումների և ծրագրերի լիարժեք և բազմակողմանի իրագործման համար: Սա նշանակալի մեկնարկ  էր «Հովերի» ապագա գործունեության համար:

Իր գործուեության ընթացքում  երգչախումբը ձայնագրել է 6 ձայնասկավառակ: Երգչախմբի վերջին ձայնասկավառակը շուտով կներկայացվի ուկնդրին: Այն  մեկտեղում է Կոմիտասի, Սյունիի, Սայաթ-Նովայի եւ  ժամանակակից  քսան հայ կոմպոզիտորների  ոսկեհյուս խմբերգային ստեղծագործությունները:

Ինչպես մանրանկարչության մեջ, այնպես էլ խմբերգային արվեստում,փոքր ձեւի մեջ հանդիպում ենք աննման ասելիքի, մի հեղինակ՝մի աշխարհի եւ, ինչպես Կոմիտասի  «Սիրտ իմ սասանի»-ի  մեջ է, մեկ էջ` մեծ լռության:

2012 թվականին «Հովեր» պետական կամերային երգչախմբի մի խումբ առաջատար երգիչներ միավորվեցին «Հովեր-անսամբլ» ստեղծելու գաղափարի շուրջ: Կարճ ժամանակում «Հովեր-անսամբլ»-ը հասավ մեծ հաջողությունների՝ հանդես գալով Ֆրանսիայի, Գերամանիայի, Թայվանի «Վրաստանի հեղինակավոր համերգասրահներում: «Հովեր-անսամբլ»-ի երգացանկը ընդգրկում է հայ հոգևոր և աշխարհիկ, ավանդական և ժամանակակից, ինչպես նաև արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ, երբեմն էլ անսամբլի կազմում երգող երգիչներ Վահագն Բաբլոյանի և Արթուր Մանուկյանի անսամբլային մշակումները: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Հովեր-անսամբլ»-ը  հանդես կգա մենահամերգով Ֆրանսիայում, Տալլինում եւ Սանկտ Պետերբուրգում: Համերգային շրջագայությունը  կմեկնարկի հունվարի 22-ին եւ կավարտվի փետրվարի 5-ին:


ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում