ՍՈ՞ՐԲ ԳԻՐՔ, ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

Արխիվ 12-16

ՍՈ՞ՐԲ ԳԻՐՔ, ԹԵ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ


Ի՞նչ կստացվեր, եթե սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության վերաբերյալ նախազգուշացման թերթիկը ստորագրելու փոխարեն` մենք դատարաններում երդվեինք Ավետարանով: Ես առաջարկում եմ ընթերցողին իր գլուխը չհոգնեցնել այս հարցով, քանի որ սուտն ու կեղծիքը մեր առօրյայում այնչափ են տարածվել, որ մարդը գերադասում է աղոթել բացառապես ոսկե ցլիկին: Հետեւաբար, պետք չէ ապականել Սուրբ գիրքը նաեւ դատարաններում:

ԱԶԱՏԵԼ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԻ՞Ց

2013-ի հուլիսին մեկ տասնյակից ավելի անձինք դիմել էին Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատարան` "Հրամաններն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու եւ հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու մասին" հայցապահանջով: Հայցվորների կողմից ապօրինի համարվող հրամաններն արձակողը` հետեւաբար եւ աշխատատուն,  Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունն էր: Ընկերակցությունն ընկերակցությամբ, բայց այդ դատավարության կողմ դարձավ նաեւ Հայ ավետարանական եկեղեցին: Այստեղ էլ, ըստ իս, թաղված է այն շան գլուխը, որի շնորհիվ, առաջին հայացքից ոչ բարդ գործն ընթանում է շուրջ տարիուկես:
Վերադառնանք բուն հայցի էությանը. մի քանի հոգեւորականներ ուզում են վերականգնվել իրենց աշխատատեղերում: Հետեւաբար կարելի է եզրակացնել, որ հոգեւոր աշխատանքն առաքելություն չէ, շնորհված չէ Տիրոջ կամքով, այլ Աշխատանքային օրենսգրքով կարգավորվող հարաբերություններ են...
Ֆո՜ւ, գրեցի ու գրածիցս զզվեցի: Բայց` ճարս ինչ. կա դատական գործ, որի իրավական լուծումը, ինչպիսին էլ այն լինի, չեմ կարծում, որ կարող է բավարարել հոգեւոր սննդի կարոտ որեւէ մի մարդու: Էլ ո՞րն է լուծումը ձգձգելու իմաստը...

ՉԵՂԱԾ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ
ԴԻՊԼՈՄՆԵՐԸ


Դատավարությունը մոտեցել է ավարտին. այսօր, հունվարի 14-ին նշանակված նիստում դատարանը պետք է հետազոտի գործում առկա ապացույցները: Ինձ հարցնող լիներ` կասեի, որ դատաքննությունն ավարտելը դեռ շատ վաղ է, քանի որ այն խթանում է զարհուրելի, սակայն հետաքրքիր բացահայտումներ կատարելուն: Օրինակ. Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը եւ Հայ ավետարանական եկեղեցին տարիներ շարունակ հավաքագրել են Հայաստանի ու Արցախի երիտասարդների` իրենց կողմից հիմնադրված "Ակադեմիայում" ուսանելու համար: Դատավարության սկզբից "ընդամենը" 18 ամիս անց, 2014թ. դեկտեմբերին, հայցվորներին հաջողվել էր տեղեկանալ, որ ՀՀ Կրթության եւ գիտության նախարարի հրամանով այդ ակադեմիայի գործունեությունը կասեցվել էր 2011-ի փետրվարից: Մինչդեռ, իմ ձեռքի տակ է կասեցված ակադեմիայի կողմից 2012թ. հունիսի 7-ին տրված  դիպլոմը: Ըստ այդ դիպլոմի` գործունեությունը կասեցված ակադեմիան աստվածաբանության բակալավրի կոչում էր շնորհել իր շրջանավարտին:
Հարց է ծագում. ո՞ր "աստվածաբանությամբ" էր ղեկավարվել օտարերկրյա ակադեմիան, որ թքած ուներ մեր հայրենական նախարարության վրա:

ԱՂԱ՞ՆԴ, ԳՈՐԾԱԿԱ՞Լ, ԹԵ ՍՏԱԽՈՍ

Սույն վերնագրում դրված հարցական նշանները, հավանաբար, կհանվեն հունվարի 14-ի դատական նիստից հետո: Առայժմ ներկայացվում է հայցվոր, նախկին եպիսկոպոս Արմեն Միքայելյանի կողմից լրագրողին ներկայացված հետեւյալ տեղեկությունը. "Դատարանում, 2014-ի նոյեմբերի 21-ի նիստում պատասխանողի ներկայացուցիչ Հարութ Ներսիսյանը հայտարարեց, որ Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը ֆինանսավորվում է ԱՄՆ-ից": Այս իրողության համապատասխանությունը ՀՀ օրենքներին, անշուշտ, քիչ կարեւոր չէ, սակայն քաղաքացիական գործի տեսակետից շատ ավելի կարեւոր է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության 14 քաղաքացի զրկվել էին իրենց աշխատանքներից (կամ առաքելությունից) այն պատճառով, որ նույն ամերիկացիները հրաժարվել էին ֆինանսավորել այն անձանց աշխատանքը, որոնք հանգել էին այն համոզմունքին, որ Ընկերակցության գործունեությունը աղանդավորական է:
Դատաքննության ժամանակ, ըստ հայցվորների, պատասխանողները տվել էին միմյանց հակասող տեղեկություններ: Պատասխանողների` Հայաստանի քաղաքացի հանդիսացող ներկայացուցիչ, ՀՀ արդարադատության նախարարի նախկին տեղակալ Օրբելյանը ստիպված էր եղել հրաժարվել նախկինում տրված իր բացատրությունից այն բանից հետո, երբ մեկ այլ` ԱՄՆ քաղաքացի հանդիսացող ներկայացուցիչ Ներսիսյանը "հստակեցրել" էր հայցվորներին աշխատանքից ազատելու "իրական" հանգամանքները: Վերջիններս, կարծես թե, հաստատում են Արմեն Միքայելյանի այն պնդումը, որ Ընկերակցությունը պարզապես ազատվել էր իր այլախոհներից: Դե, հասկանալի է. ամերիկացին երդվում է Կտակարանի վրա եւ վախենում է եթե ոչ Տիրոջից, ապա գոնե օրենքից: Ինչպես հայտնի է, "անիծված" այդ երկրում սուտ ցուցմունք տալու համար պատասխանատվության կարող են ենթարկել անգամ նախագահին…

Ա. ԱԲԳԱՐՅԱՆ   
Հ.Գ.-
Նախագահող դատավոր Սիմիզար Հովսեփյանը, հավանաբար, համաձայն չի լինի այս նյութի հեղինակի այն կարծիքին, որ քաղաքացիական սույն գործով պետք չէ շտապել վճիռ կայացնել. ապացույցների հետազոտման համար, ըստ "Դատալեքս" դատական տեղեկատվական համակարգի, հատկացված է … 10 րոպե:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում