ՍԱՀՄԱՆԻՆ ՀՆՉՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԵՏՄ-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Արխիվ 12-16

ՍԱՀՄԱՆԻՆ ՀՆՉՈՂ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԵՏՄ-ԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏ


2015 թվականի հունվարի 1-ին Ադրբեջանը հերթական անգամ ապացուցեց, որ չի էլ մտածում Արցախի հիմնախնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու մասին: Հետագա օրերին եւս հակառակորդը բազմաթիվ դիվերսիոն գործողությունների դիմեց, որոնք հայկական զինված ուժերի կողմից կանխվեցին: Բայց անտեսելով կորուստներըª ադրբեջանական բանակը մինչ օրս էլ շարունակում է սադրիչ գործողությունները: Միեւնույն ժամանակ Հայաստանում սկսեցին հնչել կարծիքներ, որ եթե Հայաստանն արդեն Եվրասիական միության կազմում է, ապա Միության մյուս անդամներն ավելի ակտիվորեն չպե՞տք է միջամտեն Ադրբեջանի նման պահվածքին: Մինչեւ իսկ հնչեց տեսակետ, թե այս կրակոցներով Ադրբեջանն է փորձում ստուգել այս նոր իրավիճակում ԵՏՄ մյուս անդամների վերաբերմունքը հայ-ադրբեջանական սահմանային կրակոցների նկատմամբ: Թե ինչքանով է հիմնավոր նման տեսակետը, փորձեցինք պարզել մեր հարցախույզի միջոցով:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար ՎԱՂԱՐՇԱԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ "Իրավունքի" հետ զրույցում հետեւյալ կարծիքին էր.
- ԵՏՄ-ն տնտեսական միություն է, որին չենք կարող դարձնել մեր անվտանգության երաշխավորը: Բայց մյուս կողմից էլª 1997 թվականին կնքված հայ-ռուսական պայմանագրում հստակ նշված է, որ Ռուսաստանը Հայաստանի անվտանգության պատասխանատվությունը վերցնում է իր վրա: Ամեն դեպքումª պետք չէ սահմանին հնչող կրակոցները կապել ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ, քանի որ այդ կրակոցները Ադրբեջանի կողմից միշտ էլ եղել են: Նախորդ տարվա օգոստոսին կրկին եղան թեժ կրակոցներ, այդ ժամանակ մենք դեռեւս ԵՏՄ-ի անդամ չէինք: Ծիծաղելի է կապ փնտրել կրակոցների եւ ԵՏՄ-ին` Հայաստանի  անդամակցության հետ: Այստեղ գործում է այլ տրամաբանություն` Ադրբեջանը փորձում է վախի մթնոլորտ ստեղծել Հայաստանում, որը ուղղված է նաեւ Մինսկի խմբի համանախագահներին, քանզի հասկանում է, որ ժամանակը գործում է ի վնաս իրեն` Ադրբեջանի:
Աժ "Ժառանգություն" խմբակցության պատգամավոր ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԸ եւս ընդգծեց, որ Հայաստանի խաղաղության երաշխավորը ոչ թե ԵՏՄ-ն է, որը տնտեսական միություն է, այլ հայոց բանակը.
- Մենք պետք է կարողանանք մեր բանակը պինդ պահել, քանի որ նա է միակ կառույցը, որն ապահովում է մեր երկրի խաղաղությունը: ԵՏՄ-ն մեր անվտանգության հետ որեւէ կապ չունի, քանի որ այն կայացած կառույց չէ եւ չունեմ հավատ, որ այն երբեւէ կկայանա: Սխալ է կարծել, թե սահմանում կրակոցները կապված է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հետ, սա պարզապես Ադրբեջանի քաղաքականությունն է:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, ռազմական փորձագետ ԴԱՎԻԹ ՋԱՄԼՅԱՆՆ էլ ամփոփելով հնչեցրած կարծիքները` նկատեց.
- Սահմանին հնչող կրակոցները վկայում են այն մասին, որ հակամարտության կարգավորման վերաբերյալ Բաքվի ծայրահեղ մաքսիմալիստական մոտեցումներն անփոփոխ են: Ընդ որում ադրբեջանական մաքսիմալիզմը չի ենթադրում միայն Արցախի տարածքների զավթում: Անհերքելի փաստ է, որ Բաքվում հավակնում են նաեւ ՀՀ տարածքներին, եւ, մասնավորապես, Սյունիքինª հեռահար նպատակ ունենալով վերացնել Նախիջեւանի անկլավային վիճակը: Եվ ահա այս նպատակներին հասնելու համար ադրբեջանական կողմը որդեգրել է Հայաստանի հասարակության վրա ճնշում բանեցնելու մարտավարություն: Սակայն դա նորություն չէ, ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմն ինտեսիվորեն խախտել է նաեւ նախորդ տարիներին: Պարզապես այս տարի թշնամու դիվերսիոն ակտիվությունն ավելի ինտենսիվ է, քան նախկինում: Կրկնում եմ` այս ամենի բուն նպատակը հայաստանյան հասարակության վրա բարոյահոգեբանական ճնշումներ բանեցնելն է, մեզանում ռազմական գործողությունների մոտալուտ վերսկսման տպավորություն թողնելն է:
Ինչ վերաբերում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ապա չեմ կարծում, թե այս հանգամանքն ուղղակի կապ ունի սահմանային լարվածության հետ: Հիմնավորեմ միտքս. նախորդ տարվա օգոստոսին թշնամին կրկին լարվածության օջախներ ստեղծեց պետական սահմանին: Այդ օրերին հայոց զինուժը պատժեց թշնամուն. ադրբեջանական կողմը կրեց հրադադարի հաստատումից հետո ամենամեծաթիվ կորուստները, որից հետո մոտ երեք ամիս սահմանին հարաբերական անդորր էր տիրում: Այդ հարաբերական անդորրի  ընթացքում էլ էր ակնհայտ, որ Հայաստանն անդամակցելու է ԵՏՄ-ին, բայց թշնամին լուռ էր: Այստեղից հետեւություն. երբ ադրբեջանական կողմին ցավոտ պատժում ենք, ապա նրանց ակտիվությունը միառժամանակ դադարում է. Մեզ հետ ուժի լեզվով խոսող թշնամուն հարկավոր է հակադրել ավելի հզոր զսպող ուժ: Ասվածը մեր երկրի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը պատկերավոր կերպով ձեւակերպել է որպես "կանոնավոր ծեծի մարտավարություն":
Եվ ամենակարեւորը` մեր անվտանգության առաջին երաշխավորը մենք ենք: Մենք անկախ պետություն ենք եւ պետք է դադարենք ուրիշին տեսնել մեզ պաշտպանողի դերում, իսկ մեր դաշնակցից անհրաժեշտության դեպքում պետք է աջակցություն ակնկալենք:  Կանոնավոր ծեծի մարտավարություն բանեցնելով` հետայսու նույնպես կստիպենք թշնամուն զուսպ լինել:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում