2015 ԹՎԱԿԱՆԸ ՍԿՍՎԵՑ ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ

Արխիվ 12-16

2015 ԹՎԱԿԱՆԸ ՍԿՍՎԵՑ ԿՐԱԿՈՑՆԵՐՈՎ


Թեեւ Հայաստանում տոներն այսքան երկար ձգձգվեցին, երկիրն էլ հիմնականում այս օրերին ամանորյա թմրածության մեջ էր, սակայն այս ընթացքում, ինչպես մեզ մոտ, այնպես էլª աշխարհում տեղի ունեցան մի շարք իրադարձություններ, որոնք գլոբալª համաշխարհային մասշտաբով, այդ թվումª մեզ համար հաստատ կունենան բախտորոշ նշանակություն: Հայաստանի համար նման իրադարձություններից առաջինն անշուշտ այն փաստն էր, որ նոր տարվա սկսվելու հետ մեկտեղ մեր երկիրը դարձավ Եվրասիական միության անդամ: Ասենքª այդ հանգամանքը, ավելի կոնկրետª Եվրասիական միության արդեն ոչ թե պայմանագրային տեսքով փաստացի ծնունդը աշխարհի մասշտաբով եւս այս տարվա ամենակարեւոր իրադարձությունը կարելի է համարել:

Ո՞ՒՄ ՀՐԱՄԱՆԸ ԿԱՏԱՐԵՑԻՆ ԿՈՒԱՇԻ ԵՂԲԱՅՐՆԵՐԸ

Մյուս կողմից էլ, մինչ հետխորհրդային տարածաշրջանի հիմնական մասն այսպես փաստացի վերամիավորվում էր մեկ ինտեգրացիոն համակարգի մեջ, աշխարհի այլ հատվածներում նույնպես ոչ պակաս հեռուները տանող մի շարք նյուանսներ եւս նկատվեցին: Անշուշտ, դրանց թվում իր առանձնահատուկ տեղն ունի վերջին օրերին մեծ հնչեղություն ստացած ֆրանսիական, այսպես կոչված, ահաբեկչության թեման, սակայն դրանից առաջ էլ նկատվեցին որոշ գործընթացներ, որոնք թեեւ նման հնչեղություն չստացան, սակայն իմաստային առումով, թերեւս, ավելի լավ են բացատրում Եվրոպայի խորքերում եռացող այն գերվտանգավոր գործընթացը, որը մասնակի պայթյունի տեսքով տեսանելի դարձավ Ֆրանսիայում: Խոսքը տարվա առաջին օրերից Գերմանիայում սկիզբ առած այն զանգվածային բողոքի ալիքի մասին է, որը դրա կազմակերպիչների հավաստմամբ` ուղղված է Գերմանիայի իսլամիզացման դեմ:
Այն, որ ոչ միայն Գերմանիայում, այլ նաեւ Ֆրանսիայում, եվրոպական այլ երկրներում հակաիսլամական գործընթացները պետք է էապես ակտիվանային, մեկ անգամ չէ, որ ենթադրելու առիթ ունեցել ենք: Պատճառն ավելի քան հասկանալի է. չնայած հայտնի գաղափարախոսությանը,  իսլամական տարրը ոչ միայն չձուլվեց համաեվրոպական հասարակությանը, այլ վերածվեց նույն եվրոպացիներին կողք կողքի սեփական արժեհամակարգով ապրող հասարակության:
Ավելին. վերջին տարիներին հենց եվրոպական մուսուլմանությունն է փորձում նաեւ եվրոպացիների վրա տարածել սեփական քաղաքակրթությունը, օրինակª ստիպելով ամանորյա եղեւնիներից հրաժարվել, տարբեր քաղաքներում սկսեցին ի հայտ գալ, այսպես կոչված, շարիաթի "ոստիկաններ"ª պահանջելով անգամ ֆրանսուհիներիցª հագնվել իսլամի պահանջներին համապատասխան: Թե ինչ շահեր են դրված եվրոպական ազգությունների ազգային ինքնագիտակցությունը Եվրամիություն կոչված ամերիկյան գործիքի ու ժամանակակից "եվրաարժեքների" միջոցով նվազեցնելու եւ իսլամական տարրը այս աստիճան առաջ մղելու այս մեծ գործընթացի հիմքերում, կարելի է ենթադրել: Իսկ այս ամենի կանխատեսելի հետեւանքները կարող են երկուսը լինել: Առաջինը. համաեվրոպական կոնչիտայացումն այն աստիճան կթուլացնի եվրոպական ազգերի ազգային ինքնապահպանման բնազդը, որ նրանք արդեն հաշված տարիների ընթացքում ողջ Եվրոպան պարզապես կնվիրեն դեմոգրաֆիկ ֆանտաստիկ թռիչքներ արձանագրող իսլամի հետեւորդներին: Ընդ որումª արդեն իսկ, ասենք, Ֆրանսիայում ի հայտ են գալիս տեսակետներ, որ ներկայիս տեմպերի պահպանման դեպքում շատ մեծ է հավանականությունը, որ արդեն հաշված տարիներ անց անգամ նախագահական աթոռը կանցնի մուսուլմանի: Իսկ իսլամական տարրը, վերցնելով իշխանությունը Եվրոպայում, հաստատ ոչ միայն կսափրի Կոնչիտայի մորուքը, այլ նաեւ գլուխը` բոլոր մազերով եւ "եվրաարժեքներով" հանդերձ կնետի աղբաման:
Կա նաեւ մյուս տարբերակը, որ դեռ պահպանված եվրոպական ազգերի ինքնագիտակցությունը, ինքնապահպանման բնազդը առաջ կբերի Եվրոպայի ապաիսլամիզացիայի գործընթաց: Եվ ահա Գերմանիայում նկատված այդ հակաիսլամիստական ելույթները ակնարկ են այն մասին, որ այդ գործընթացը սկսում է տաքանալ: Էլ ավելիի մասին է ակնարկում ֆրանսիական ահաբեկչությունը:
Թե իրականում ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայում, ով ում վրա հարձակվեց, ով ում սպանեց, տարաբնույթ վարկածներ էին շրջանառվում` սկսած "Charlie Hebdo" ամսագրում տեղի ունեցած սպանդից հաշված ժամեր անց: Ընդ որում, դրանք հիմնված են մի շարք անհերքելի փաստերի վրա, որոնց ամենամակերեսային վերլուծությունն անգամ օդից կախված է թողնում այն հարցը, թե իրականում ինչ տեղի ունեցավ Փարիզում, ո՞ւմ հրամանն էին կատարում այդ սպանդն իրականացրած Կուաշի եղբայրներըª իսլամիստական կենտրոնների՞, թե՞ այլ կառույցների, ո՞րն էր այս ամենի անտեսանելի նպատակը եւ այլն: Սակայն, անկախ իրական պատճառներից, մեկ բան հաստատ է. այս օրերին ամեն ինչ արվեց եւ արվում է, որ եվրոպական հասարակության մեջ միանգամից սրվի իսլամի հանդեպ վախն ու լարվածությունը:

ԵՎՐՈՊԱՆª ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

Միեւնույն ժամանակ, այս ողջ հակաիսլամական ֆոնը, անշուշտ, սրում է նաեւ եվրոպաբնակ մուսուլմանության ինքնապահպանման շատ ավելի զարգացած բնազդը: Մյուս կողմից էլª այս իրավիճակը լավ առիթ է ԱՄՆ-ի կողմից ստեղծված ու "չաղացված" "Իսլամական պետություն" եւ "Ալ Քայիդա" խմբավորումների համարª Եվրոպայում նորանոր հարձակումներ իրականացնելու համար: Իսկ այն, որ Վաշինգտոնի այդքան սիրած նման համընդհանուր քաոսին կհաջորդի կրոնական մեծ պայթյուն, կասկած անգամ չունենք:
Իհարկե, այլ հարց է, թե երբ կլինի եվրոպական այս ցնցումների պիկը: Սակայն այն փաստը, որ նախօրեին գերմանական մի շարք քաղաքներում տեղի ունեցած հակաիսլամական ելույթներին հարյուր հազարավոր մասնակիցների փաստը, այն դեպքում, երբ տարեսկզբին նրանց թիվը հազարներով էր հաշվվում, խոսում է, թե ինչ գերարագ տեմպերով է ամեն ինչ առաջ գնում: Ընդ որում, ակնհայտ է նաեւ, որ այս հակաիսլամական շարժումը ստացել է նաեւ հակակառավարական բնույթ, հաշվի առնելով, որ կանցլեր Մերկելը շարունակում է հայտարարել. "Իսլամը Գերմանիայի մասն է": Այսպիսով, եթե մեկ-երկու ահաբեկչական կրակոց էլ հնչի, ապա մասնավորապես Գերմանիայում եւ Ֆրանսիայում, այսպես ասենք, հակաիսլամական հեղափոխությունը դառնում է օրակարգային հարց: Առավել եւս, որ գերշիկացել են Եվրամիության տնտեսական խնդիրները, Ուկրաինայում վերսկսվում է պատերազմը, իսկ Ռուսաստանի հետ հարաբերությունները գնալով միայն վատանում են:
Այսպիսովª այն տպավորությունն է, որ Եվրոպան կանգնել է ոչ միայն քաղաքական, այլեւ կառուցվածքային, թերեւսª նաեւ դեմոգրաֆիկ գլոբալ փոփոխությունների շեմին: Թե այդ փոփոխություններն ուր կտանեն, դեռ դժվար է վերջնական ենթադրություններ հայտնել: Իսլամըª իր արմատական հատվածով, իհարկե, դիմադրելու առանձնակի շանսեր չունի, չնայած մյուս կողմից էլ, հասկանալի է, որ ապաիսլամիզացվելու պարտադիր պայման է դառնում, որ ներկայիս լիբերալ լիդերների փոխարեն` եվրոպական երկրներում իշխանության գան ազգայնական ուժերը, որը, միգուցե, կործանարար լինի Եվրամիության եւ եվրոյի համար: Բայց ամեն ինչ կարող է շատ ավելի առաջ գնալ. նման ցնցումները կարող են իսկական աղետ դառնալ` առանց այդ էլ բարդ վիճակում գտնվող եվրոպական տնտեսության համար: Իսկ տնտեսական խորը ճգնաժամի պարագայում արդեն ավելի մեծ է հավանականությունը, որ ազգայնական ուժերի փոխարեն կառավարել կսկսեն ազգայնամոլական ուժերը, ինչի պատմական օրինակը Գերմանիան ունեցել է անցած դարում: Ընդ որում, ուկրաինական իրավիճակը եւս, կարծես թե, սկսում է նմանվել տնտեսական խորը ճգնաժամային իրավիճակում ազգայնամոլական ուժերի կողմից իշխանությունը վերցնելու փաստի, որը, չբացառենք, որ կարող է եւ այդ փորձը Եվրոպայում եւս կիրառման մեջ դնելու փորձարկումը լինի: Իսկ թե իրադարձությունների նման վատթարագույն զարգացման պարագայում դեպի ուր կնայեն կամ ուր կուղղորդվեն հումքից ու ռեսուրսներից զրկված, անգամª ոսկու սեփական պաշարները ամերիկաներում կորցրած ¥չնայած կան խոսակցություններ, որ ոչ միայն եվրոպական, այլ նաեւ ամերիկյան ոսկու պաշարները վաղուց արդեն ԱՄՆ-ում չեն¤, տասնյակ տրիլիոնների պարտքերը շալակին ունեցող եվրոպական ազգայնամոլությունը, դժվար չէ ենթադրել:
Մեկ այլ տարբերակ էլ կա, որ հակամարտելու փոխարեն` Եվրոպան մի կողմ դնի անդրօվկիանոսյան թելադրանքներն ու մտածի ռուսների հետ լրջորեն համագործակցելու մասին: Այդպես շարժվելովª Վիլհելմ կայսրը կարող էր Գերմանիային մեծ պարտությունից փրկել անցած դարի սկզբներին, Ադոլֆ Հիտլերըª կեսերին: Ավելի խելամիտ կգտնվի՞ իր ֆեմինիստական անցյալով հայտնի Անգելա Մերկելը...
Իսկ Ֆրանսուա Օլանդը գոնե փորձում է ռուսների հետ հարաբերությունները տեղափոխել համեմատաբար հանդարտ հարթություն, մինչեւ իսկ Ղազախստանումª Աստանայում, ուկրաինական հարցով հանդիպում էր նախաձեռնել... Եվ սրանից հետո՞ էլ հավատանք, որ Կուաշի եղբայրները հանուն Մուհամեդ մարգարեի պատվին էին որշել խմբագրությունների վրա գրոհել: Թե՞ դա Սարաեւոյի կրակոցների փարիզյան տարբերակն էր:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում