"ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԽՈՐ ՎՇՏԻ ՄԵՋ ԵՆ` ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԸ, ԿՆՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ"

Արխիվ 12-16

"ԳՅՈՒՄՐԵՑԻՆԵՐԸ ԽՈՐ ՎՇՏԻ ՄԵՋ ԵՆ` ՀԵՏԱՁԳՎԵԼ ԵՆ ՀԱՐՍԱՆԻՔՆԵՐԸ, ԿՆՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԾՆՈՒՆԴՆԵՐԸ"

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասին լուրը տարածվելուց անմիջապես հետո սկսվեցին խոսակցություններ շրջանառվել, որ չնայած հանցագործը հայտնաբերվել է, սակայն Գյումրիում վախի մթնոլորտ է տիրում` մարդիկ վախենում են տանից դուրս գալ: "Գյումրիում շարժը դադարել է, փողոցները դատարկ են" կամ` "Մարդիկ, ովքեր մինչ այս դեպքը գիշերը դարպասները չէին փակում, հիմա ցերեկներն էլ են փակում բակի դռները" եւ այլն: Ուստի հասկանալու համար, թե որքանով են շրջանառվող լուրերը համապատասխանում իրականությանը եւ առհասարակ ինչ իրավիճակ է այս պահին Գյումրիում, փորձեցինք հետաքրքրվել Գյումրու նախկին քաղաքապետ ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԻՑ:
-Միանշանակ ոչ, Գյումրիում վախի մթնոլորտ չկա, գյումրեցիները շատ համարձակ մարդիկ են, գյումրեցիները էնքան բան են տեսել, որ վախի մթնոլորտ երբեք այստեղ չի կարող լինել:

Բայց որ այսօր գյումրեցիները խոր վշտի մեջ են, խոր ցավակցում են, որ հարսանիքները, կնունքները, ծնունդները հետաձգվել են ամբողջ քաղաքով, դա փաստ է: Ողջ Գյումրին սգում է ողբերգական մահով մահացած ընտանիքի համար, ամեն տուն ինչ-որ մի բան ուզում է անպայման արած լինի այդ ընտանիքի համար. այ` այսպիսի վիճակ է Գյումրիում: Մարդիկ հանգիստ, միահամուռ ապրում են, եւ միշտ էլ այդպես է եղել Գյումրիում:
Ինչ վերաբերում է հրաշքով ողջ մնացած երեխային, ես ասել ու էլի կասեմ. ես նրա համար թեւ ու թիկունք կլինեմ: Դա` միանշանաակ, դա իմ պարքն է: Ճիշտն ասածª ես այս պահին չեմ էլ ուզում անդրադառնալ դրան, որ ոմանք չկարծեն, որ իմ այդ քայլով փորձում եմ ինչ-ինչ քաղաքական դիվիդենտներ շահել, բայց ես դա ասել եմ սրտանց, ասել եմ այն` ինչը որ պետք է անեմ: Եթե նույնիսկ այդ ընտանիքի հարազատները երեխային տան ինձ` ես այդ փոքրիկին իմ տան մեջ կմեծացնեմ:
- Ճանաչե՞լ եք այդ ընտանիքին:
- Ոչ, չեմ ճանաչել, բայց այդ մարդասպանի արարքը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Էդ մարդասպանը ուղեղային հիվանդ պետք է լինի, մարդկային տրամաբանության մեջ չմտնող արարք է, իսկապես, չգիտեմ` ինչ ասեմ...
- Բայց եղան նաեւ այնպիսիք, ովքեր այդ սահմռկեցուցիչ դեպքը կապում են հայ-ռուսական հարաբերությունների հետ: Որքանո՞վ է դա ընկալելի Գյումրիում:
- Հիմա հայ-ռուսական բարեկամության հետ կապված` ռուսների եւ հայերի դարավոր բարեկամությունը, եղբայրությունը շահարկեն այս հոգեկան հիվանդով, դա, առնվազն, հիմարություն է: Հիշո՞ւմ եք, երբ Պատվո բլուրը կառուցեցի, այնտեղի մահացածների ութսուն տոկոսը իրենց կյանքը տվել են հայոց ազգի ազատության սուրբ գործի համար: Աններելի է մոռանալ, թե որքան ռուսներ են մահացել Արեւմտյան Հայաստանի փրկության համար, ինչու չէ` Գյումրու գրավման համար, Երեւանի բերդի գրավման համար, Ղարաբաղում ինչքան ռուսներ մեր կողքին կանգնեցին ու պայքարեցին: Հիմա վերցնել, այս մի այլանդակվածի երեսից ողջ դարավոր բարեկամության վրա սեւ գիծ քաղել, դա անելու բան չէ, ուղղակի աբսուրդ է: Դե պարզ է, որ ամերիկամետ, եվրոպամետ ուժերը, որոնք մշտապես դեմ են հայ-ռուսական բարեկամությանը, առիթը պետք է օգտագործեն: Բայց ես դա բարոյական չեմ համարում:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ


 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում