ԻՆՉՈ՞Ւ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ

Արխիվ 12-16

ԻՆՉՈ՞Ւ ՐԱՖՖԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՉԻ ՄԱՍՆԱԿՑՈԻՄ ԲՀԿ-Ի ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԻՆ


Ինչպես հայտնի է, հունվարի 20-ին ԲՀԿ առաջնորդի նախաձեռնությամբ տեղի է ունենալու խորհրդաժողով, որտեղ քննարկվելու է երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը: "Իրավունքը" "Ժառանգություն" կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՑ պարզեց` "Ժառանգությունից" ովքեր են մասնակցելու խորհրդաժողովին: "Ես եւ Ռուբեն Հակոբյանը",- ասաց Մարտիրոսյանը:
Թե ինչու "Ժառանգություն" կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում խորհրդաժողովին, կուսակցության փոխնախագահի խոսքով` այդ հարցը կուսակցությունը չի քննարկել: "Կա "եռյակի" ձեւաչափ, որի ժամանակ հանդիպում են լիդերները: Կարծում եմ` խորհրդաժողովից հետո այդպիսի հանդիպում էլ կլինի",-ասաց քաղաքական գործիչը:
Խորհրդաժողովը նախաձեռնել է ԲՀԿ առաջնորդը, քննարկվելու են երկրի համար կարեւոր հարցեր` ինչո՞ւ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում խորհրդաժողովին. "Նորից եմ կրկնում` Րաֆֆի Հովհաննիսյանի մասնակցության հարցը չի քննարկվել կուսակցությունում: Չի դրվել խնդիր, որ անպայման ղեկավարները պետք է մասնակցեն խորհրդաժողովին: Բացի այդ` ՀՀ-ում վերջին ժամանակահատվածում իրավիճակ չի փոխվել: Պրն Հովհաննիսյանն իր մոտեցումները հստակ ասել է":
Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք` "Ժառանգության" համար համագործակցության "եռյակի" ձեւաչա՞փն է ընդունելի: "Ոչ, ինձ համար ընդունելի է` որքան մեծ լինի կոնսոլիդացիան, այնքան ավելի լավ: Բայց կա երեք լիդերների ձեւաչափը, որը դեռ չի փոխվել",- պատասխանեց "Ժառանգության" փոխնախագահը:
Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը ՀՀ-ում չէ: Բայց Արմեն Մարտիրոսյանը չբացառեց, որ մինչ հունվարի 20-ը նա Հայաստանում կլինի:

ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում